«Ովքե՞ր են կանգնած այս սրբապղծության հետևում». Իվետա Տոնոյան
ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ զրուցեցի երեկ համացանցում աղմուկ հանած տեսանյութի հեղինակ ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Աթանեսյանի հետ, ով տեսաուղերձով հայտնել էր, որ Երևանի Արաբկիր վարչական շրջանի Վրացական փողոցում «Օրգազմը Ձեզ համար կամ Դուք օրգազմի համար» վերնագրով գրքեր են բաժանել երեխաներին, այդ թվում՝ իր 9-ամյա որդուն: Դավիթը տեղեկացրեց, որ ինչ-որ անծանոթ կին բակում խաղացող բոլոր երեխաներին բաժանել է այս գրքույկը: Արդեն իսկ հարցում եմ ուղարկել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին` թեմայի հետ կապված տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ: Սա արդեն դուրս է խելամտության ու բարոյականության բոլոր սահմաններից:
Մենք պարտավոր ենք իմանալ, թե ովքեր են կանգնած այս սրբապղծության հետևում և պարտավոր ենք հետամուտ լինել, որպեսզի սա անողները ստանան օրենքով սահմանված կարգով ամենախիստ պատիժը: Բարոյալքությունն այլևս համատարած դառնալու տենդենց է դրսևորում: Կանգ առե՛ք, դադարե՛ք ոչնչացնել մեր ազգային ու բարոյական արժեհամակարգը...»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հեղափոխությունից հետո ոչ ոք ավելի դժվար վիճակում չի եղել, քան Բակո Սահակյանը. Փաշինյանը՝ Արցախում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Շուշիում ներկա են գտնվել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի ե...
Ունենք կորոնավիրուսով վարակման 335 նոր դեպք
Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ...
ՀՐԱՏԱՊ. Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. նրա գրառումը
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ,«Հարգելի գործընկերներ,Մամուլում շրջանառվող...
Երևանի փողոցների վահանակները լուսավորվել են Վրաստանի դրոշի գույներով
Վրաստանում ՀՀ դեսպանության և դեսպան Ռուբեն Սադոյանի նախաձեռնությամբ այսօր՝ Վրաստանի ազգային տոնի օրը, քաղաքամայր Երևանի...