Խաչատուրյան քույրերը դիմել են ՄԱԿ-ի ներկայացուցչին
Հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը դիմել են ՄԱԿ-ի՝ կանանց նկատմամբ բռնության գծով հատուկ զեկուցող Դուբրավկա Սիմոնովիչին: Նրանք խնդրել են ռուսական իշխանություններին դիմել պահանջով՝ թույլ չտալ, որ քրգործի քննման ընթացքում իրենք ևս մեկ անգամ տրավմայի ենթարկվեն, նաև թույլ չտալ, որ իրենց իրավունքները հետագայում նույնպես խախտվեն: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Խաչատրյան քույրերից կրտսերի փաստաբան Վալենտինա Ֆրոլովային:
Փաստաբանը նշել է, որ ասվածից խուսափելու համար անհրաժեշտ է քույրերի գործը միասնական դիտարկել, ընդ որում՝ հարկավոր է հաշվի առնել, որ աղջիկները գործել են անհրաժեշտ պաշտպանությունից ելնելով:
«Քննչական մարմիններն անջատել են քույրերի քրեական գործը՝ առանձնացնելով Մարիա Խաչատուրյանի գործը, ինչը բացասական նշանակություն է ունեցել մեղադրյալների իրավունքների պաշտպանության առումով: Չնայած այն հանգամանքին, որ երկու քրգործերի շրջանակներում քննվում են նույն հանգամանքները, Կրեստինան և Անգելինան հնարավորություն չունեն մասնակցել Մարիայի գործին, ինչպես և Մարիան չունի հակառակ հնարավորությունը»,- ասել է նա:
Ֆրոլովան նշել է, որ այսկերպ շարունակվելու դեպքում գործընթացը կարող է կրկին տրավմայի ենթարկել քույրերին, քանի որ նրանց նույն իրադարձությունների մասին կպատմեն երկու քրգործերի քննման ընթացքում:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 322 նոր դեպք, 4 մահ
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ՝ հա...
316 ծանր, 53 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի․ 17 մարդ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերի. Թորոսյան
Կորոնավիրուսի վարակով պայմանավորված՝ այս պահի դրությամբ Հայաստանում կա 316 ծանր վիճակում գտնվող քաղաքացի։ 53 քաղաքացի ծա...
Տուլայում շոգի պատճառով բժշկուհին հիվանդասենյակ է մտել թափանցիկ բժշկական հագուստով
Բուժքույրը հիվանդասենյակ է մտել թափանցիկ պաշտպանական բժշկական հագուստով։ Միջադեպը տեղի է ունեցել Տուլայի շրջանային ինֆեկ...
Երկար ժամանակով կհոսանքազրկվեն նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 21-ին կանխարգելիչ աշխատանքներ իրակ...