Տուլայում շոգի պատճառով բժշկուհին հիվանդասենյակ է մտել թափանցիկ բժշկական հագուստով
Բուժքույրը հիվանդասենյակ է մտել թափանցիկ պաշտպանական բժշկական հագուստով։
Միջադեպը տեղի է ունեցել Տուլայի շրջանային ինֆեկցիոն հիվանդանոցի հոսպիտալում, որտեղ մեկուսացված են կորոնավիրուսով վարակված քաղաքացիները։Այս մասին հայտնում է govoritmoskva.ru-ն:
Լրատվամիջոցի տեղեկություններով ՝ բուժքույրը հագնվել է այդպես, քանի երկրում շոգ է, իսկ համազգեստով աշխատանքը շոգ պայմաններում անհնար է դառնում:
Միջադեպը բուժքույրը մեկնաբանել է, և ասել, որ ինքը չի հաշվարկել, որ բժշկական կոստյումը ամբողջովին լուսավորվելու է ։
Տեղի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ աշխատակցուհուն նկատողություն է արվել:
‹‹Բուժքրոջ նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել նկատողության տեսքով››, - նշել են գերատեսչությունից և հավելել, որ բուժանձնակազմի հետ բացատրական զրույց կիրականացվի։
Բացի այդ, հիվանդանոցում ուժեղացրել են հսկողությունը հատուկ հագուստի և անհատական պաշտպանության միջոցների օգտագործման նկատմամբ:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 322 նոր դեպք, 4 մահ
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամ...
316 ծանր, 53 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի․ 17 մարդ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերի. Թորոսյան
Կորոնավիրուսի վարակով պայմանավորված՝ այս պահի դրությամբ Հայաստանում կա 316 ծանր վիճակում գտնվող քաղաքացի։ 53 քաղաքացի ծա...
Երկար ժամանակով կհոսանքազրկվեն նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 21-ին կանխարգելիչ աշխատանքներ իրակ...
Վրաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել Հայաստանից ժամանած բեռնատարի վարորդի մոտ
Վրաստանի Իմերեթի մարզի Զեստափոն քաղաքում 29-ամյա տղամարդու մոտ կորոնավիրուսի է հայտնաբերվել: Ինչպես հաղորդում է «Эхо Кав...