Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Հաղթանակի օրվան նվիրված շքերթը չի չեղարկվելու

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հազարավոր բելառուսներ ցանկանում են, որ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված շքերթը տեղի ունենա Մինսկում՝ անկախ կորոնավիրուսի համավարակից: Ինչպես փոխանցում է «Բելտա» գործակալությունը, Լուկաշենկոն ընդգծել է շքերթի անցկացման խոր գաղափարական և էմոցիոնալ կարևորությունը:

 

«Պետք է ասեմ, որ չենք կարող չեղարկել շքերթը: Պարզապես չենք կարող: Ես երկար եմ այս մասին մտածել: Պետք է հիշել, որ այն մարդիկ (պատերազմի մասնակիցները) մահացել են, գուցե նաև վիրուսներից և այլ հիվանդություններից: Եվ մահացել են նրանք հանուն մեզ: Մտածեք՝ ինչ կասեն մարդիկ: Գուցե ոչ միագամից, գուցե մեկ օր անց, երկու օր անց, կասեն, որ վախեցել ենք: Ինձ մտահոգում է, որ մարդիկ հավանություն չեն տա նրան, որ մենք վախեցած փակվենք բներում»,- հայտարարել է երկրի ղեկավարը:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Քաղաքականություն

Պատահարներ