Երբ արտակարգ դրությունը կավարտվի, ես մանրամասն կպատասխանեմ ցանկացած հարցի՝ տեղի, թե անտեղի․ Սերժ Սարգսյան
Համոզվեցի, որ իմ հանձնաժողովի նիստին մասնակցելու իմ որոշումն ամբողջովին արդարեցված էր: Նիստը նորմալ պայմաններում ընթացավ, փոխադարձ հարգանքի մթնոլորտում և ես շատ ուրախ եմ, որ կարողացա լրացուցիչ տեղեկություններ հայտնել ապրիլյան ռազմական գործողությունների մասին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով ԱԺ-ում Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստի ընթացքի մասին։
Սարգսյանը հայտնեց, որ հնարավորություն չունի պատասխանել լրագրողների հարցերին, քանի որ այդ տեղեկություններն այնքան կարևոր էին, որ չի կարող ոտքի վրա խոսել այդ մասին: «Իմ նպատակը շատ պարզ է՝ հասցնել մեր հանրությանը իրական, հավաստի տեղեկություններ այն ռազմավարության մասին, որի ընթացքում մենք հաղթել ենք»:
«Երբ արտակարգ դրությունը կավարտվի, ես մանրամասն կպատասխանեմ ցանկացած հարցի՝ տրամաբանական, տեղի, թե անտեղի: Ես չեմ ներքաշվելու այստեղ հարց ու պատասխանի մեջ: Ուղղակի ասեմ, որ ես երբեք չեմ ղեկավարվել դավադրությունների տեսություններով, և ոչ էլ ենթարդրում եմ, որ մեր դաշնակիցները դավադրություններ են հյուսում հայ ժողովրդի շուրջ, չկա այդպիսի բան: Ակնհայտ է, որ մենք ունենք թշնամիներ, բայց և ունենք բարեկամներ, և բոլորին խորհուրդ եմ տալիս դավադրությունների տեսությունով չառաջնորդվել »,- ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ․ Սերժ Սարգսյանն ԱԺ-ում պատասխանելու է Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի հարցերին
Սերժ Սարգսյանն ԱԺ-ում է՝ պատասխանելու է Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի հարցերին։ Տեսանյութը` Ա1+-ի։&n...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի ավելի քան 200 քաղաքացի Ռուսաստանից վերադառնում է հայրենիք
Հայաստանի Հանրապետության 200 քաղաքացի Ռուսաստանի Դաշնությունից վերադառնում է հայրենիք։Այս մասին հայտնում է Ռուսաստանում...
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արի-արի, քեզ եմ ման գալիս. Սասուն Միքայելյանը՝ Թորոսյանին
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը ԱԺ-ում ասաց, որ ահազանգ ունի, որ այլ երկրում մահացած մարդու հարազա...