Շիրակի փողոցում դիտահորի թերի կառուցման պատճառով «մարդաբոյ» փոս է առաջացել. Shamshyan
Այն, որ վերջին օրերին Երևանում շարունակվում է ասֆալտապատման աշխատանքները անգամ անձրևային եղանակին, դա փաստ է, սակայն, ցավոք, Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցում դիտահորի թերի կառուցման պատճառով հսկայական «մարդաբոյ» փոս է առաջացել, ինչն էլ վարորդների համար դարձել է մի իսկական պատուհաս։ Երեկ՝ ապրիլի 24-ին, SHAMSHYAN.com-ը 5 ահազանգ է ստացել տարբեր ժամերին նշված վայրից, և վարորդներն արդարացիորեն բարձրաձայնում էին, որ նշված փոսի պատճառով ավտոմեքենաները կոտրվել են. «Ոչ լուսային, ոչ էլ անվտանգության ոչ մի ցուցանակ տեղադրված չի, մինչդեռ Երևանի քաղաքապետարան ու Շենգավիթի թաղապետարանը պարտավոր էին հետևողական լինել, որպեսզի թերի աշխատանքներ կատարող կազմակերպությունը մինչև դիտահորը կարգի բերելը, նշված հատվածում ապահովեին այդ խնդիրը»։ Լրատվամիջոցը փորձում է պարզել՝ դիտահորի համար ով է պատասխանատու՝ «Վեոլիա Ջո՞ւր»-ը, թե՞ «Արմենթել»-ը, քանի որ ահազանգած բնակիչների մի մասը նշում էին, որ այդտեղով ջրագիծ է անցնում, մի մասն էլ՝ հեռախոսային մալուխներ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 69 դեպք. վարակվածների ընդհանուր թիվը 1746 է
Հայաստանում ապրիլի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 69 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1...
Ունենք կորոնավիրուսով վարակման 81 նոր դեպք, 75 առողջացած. 1 պացիենտ մահացել է
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 25-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Կորոնավիրուսի 62 նոր դեպք է հաստատվել, գրանցվել է 1 մահ, 15 առողջացած
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 62-ով և դարձել 1808։ Այս մասին հայտնում է Հիվան...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 50 նոր դեպք,վարակվածների ընդհանուր թիվը 1523 է
Հայաստանում ապրիլի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 50 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1...