«Չենք վճարելու». բողոքի ակցիա կառավարության մոտ գազի և էլեկտրաէներգիայի վճարման դեմ
Այսօր բողոքի ակցիա է տեղի ունեցել Կառավարության շենքի մոտ` պահանջելով չպահանջել գազի եւ էլեկտրաէներգիայի վարձավճարները, քանի որ երկրում արտակարգ դրություն է հայտարաված:
«Մենք պահանջում են ՀՀ վարչապետից, ՀՀ կառավարությունից, որպեսզի սաստեն էս դիվերսիոն կառույցների ոտնձգությունները մեր քաղաքացիների նկատմամբ: Կառավարությունը մեզ արգելում է աշխատել, պարետատունը արգելում է աշխատել, բայց ՀԷՑ-ն ու «Գազպրոմը» պահանջում են վճարել»,- ասաց բողոքի ակցիային մասնակցող քաղաքացիներից մեկը` նշելով, որ ակցիաները կլինեն շարունակական:
Նշենք, որ նրանք ակցիան իրականացնում էին միմյանցից պահպանելով սոցիալական հեռավորությունը:
Կառավարության մոտ հերթապահություն իրականացնող ոստիկանը նրանց խնդրեց ողջամիտ ժամանակում հեռանալ Կառավարության շենքից եւ ավարտել բողոքի ակցիան:
Տեսանյութը հրապարակել է Артур Мовсисян անունով օգտատերը, որը ևս բողոքի ակցիայի մասնակիցներից է:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ. Սուրբ նահատակների հիշատակին նվիրված հարգանքի տուրք գեղարվեստական ծրագրով
Սուրբ նահատակների հիշատակին նվիրված հարգանքի տուրք գեղարվեստական ծրագրով: Մանրամասները՝ տեսանյութում։
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 69 դեպք. վարակվածների ընդհանուր թիվը 1746 է
Հայաստանում ապրիլի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 69 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1...
Ունենք կորոնավիրուսով վարակման 81 նոր դեպք, 75 առողջացած. 1 պացիենտ մահացել է
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 25-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Ինչպես է նախկին պատգամավոր Գագիկ Մխեյանը տիրացել ուրիշի ավտոտնակին. «Հետք»
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գագիկ Մխեյանին հաջողվել է տիրանալ Երևանի կենտրոնում այլ անձի պատկանող ավտոտնակի։ Այդ գո...