Այսուհետ պատմական Անիի դիմաց կծածանվի հայոց եռագույնը
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի օրը հայ-թուրքական սահմանին՝ պատմական Անիին շատ մոտ, տեղադրվել է եռագույն դրոշն ու խաչքար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, 21 մետր բարձրության վրա տեղադրված դրոշն ունի 10 մետր երկարություն և 5 մ լայնք: Տեղադրված խաչքարն օծվել է:
Խորհրդանշական արարողությանը մասնակցել են Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր: Դրոշը Հայաստանում տեղադրված ամենամեծ դրոշներից է, որը շատ հստակ է երևում սահմանից այն կողմ: «Անշուշտ, շատ հուզիչ ու խորհրդանշական էր: Դրոշը վեր է խոյացել անմիջապես Անի մայրաքաղաքի դիմաց ու խորհրդանշական ՝ ապրիլի 24-ին, որն իր մեջ ամփոփում է կարևոր մի միտք՝ եղել ենք, կանք ու կլինենք։ Իսկ սահմաններն ու սահմանային բնակավայրերը պետք է հայի շնչով լցվեն և առավել ամուր լինեն»,-իր խոսքում նշեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Նախաձեռնությունը հնարավոր է դարձել ռուսաստանաբնակ Ասլանյան, Խռանյան և Գրիգորյան ընտանիքների աջակցության շնորհիվ։
Նմանատիպ հոդվածներ
Ունենք կորոնավիրուսով վարակման 81 նոր դեպք, 75 առողջացած. 1 պացիենտ մահացել է
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 25-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 69 դեպք. վարակվածների ընդհանուր թիվը 1746 է
Հայաստանում ապրիլի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 69 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 50 նոր դեպք,վարակվածների ընդհանուր թիվը 1523 է
Հայաստանում ապրիլի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 50 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 72 նոր դեպք, ընդհանուր թիվը հասավ 1473-ի
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 22-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...