Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով տարածաշրջանային և երկկողմանի մի շարք հարցեր:
Թուրքիայի նախագահի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունի փոխանցմամբ՝ ղեկավարները համաձայնվել են առողջապահության և տնտեսության ոլորտներում շարունակել սերտ համագործակցությունը` ուղղված կորոնավիրուսի դեմ պայքարին:
Հեռախոսազրույցին անդրադարձել է նաև Սպիտակ տան մամուլի քարտուղարը:
«Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը զրուցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Նախագահ Թրամփն ու նախագահ Էրդողանը խոսել են կորոնավիրուսի հետ կապված վերջին իրադարձություններից, համաշխարհային տնտեսության խնդիրներից, ինչպես նաև քննարկել են տարածաշրջանային և երկկողմ համագործակցության մի շարք հարցեր»,-նշել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սարա Սանդերսը:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 407 439 է, մահացել է 165 073 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկան...
Վարդենիսի ԲԿ-ն փակ է. մեկ տասնյակից ավելի աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Վարդենիսի ԲԿ-ն այսօրվանից չի աշխատում: Երեկ հիվանդանոցում գտնվող բոլոր հիվանդներին դուր...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 73 նոր դեպք, կա 3 զոհ
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 24-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
«Յուքոմ»-ի գլխավոր տնօրենն ու մոտ 200 աշխատակից հրաժարական են տվել. պատճառը հայտնի՞ է
Ucom ընկերության կառավարման անձնակազմը՝ տեխնիկական սպասարկման աշխատակիցները՝ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի գլխավորությամբ,...