ԱԺ-ն չընդունեց զանգերի և տեղաշարժի մասին տեղեկություններ հավաքագրելու վերաբերյալ նախագիծը
ԱԺ-ն չընդունեց զանգերի և տեղաշարժի մասին տեղեկություններ հավաքագրելու վերաբերյալ նախագիծը:
Որոշմանը կողմ քվերարկեց 65 պատգամավոր, դեմ և ձեռնպահ՝ 0:
Նախքան քվերարկությունը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ չեն մասնակցելու քվեարկությանը, նույնը կոչ արեցին նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը: Ընտրությունից պարզ դարձավ, որ վերջիններս ևս չմասնակցեցին քվեարկությանը, որի հետևանքով նախագիծը չընդունվեց:
Աժ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ևս նախքան քվեարկությունը նշեց, որ ողջունում է ընդդիմության միասնականության կոչերը, բայց առաջարկում է, որ դրանք վերածվեն գործի:
«Խնդրում եմ և կոչ եմ անում քվերակել կողմ ու նորից հիշեցնում են, որ կորոնավիրուսի տարածման արագությունը մեծ է և պահանջում է արագ ձեռնարկվող քայլեր»,-ասաց Լիլիթ Մակունցը:
Նմանատիպ հոդվածներ
Ունենք հաստատված նոր 20 դեպք, ապաքինվել է 25-ը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում, խոսելով կորոնավիրուսի հետ կապված վերջին զարգացումների մասին, ասել է, որ ունեն...
ՀՐԱՏԱՊ. Հայաստան է բերվել COVID-19 ախտորոշող շարժական լաբորատորիա
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպ...
Մարզպետը ներկայացրել է «Գոլդեն Փելեսում» հերթապահող բժիշկներին
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է այն բժիշկներին, ովքեր մշտական հերթապահում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հ...
Իմքայլական երկու պատգամավորի մոտ թեստը դրական է եղել․ ԱԺ-ում խուճապ է առաջացել․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախ մեկնող ԱԺ պատվիրակության թեստավորումից հետո լուրեր էին տարածվել, որ իմքայլական երկու պա...