Կոչ ենք անում բժիշկներին քաղաքական կամ մեկ այլ կարգի ակցիաների մեջ չներքաշել. Արցախի ԱՆ
Այսօր ԱՀ առողջապահության նախարարության «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» կանչ է գրանցվել՝ մի քանի օր առաջ հացադուլ սկսած երկու քաղաքացիներին բուժզննություն ցուցաբերելու նպատակով: Դեպքի վայր հասած բուժանձնակազմը պատշաճ օգնություն է ցուցաբերել հացադուլ անող քաղաքացիներին:
«Սակայն ակնհայտ քաղաքական դրդապատճառներից ելնելով, տեղում գտնվող քաղաքացիներից մեկը ակնհայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել շտապ օգնության անձնակազմի նկատմամբ, նրանց վերագրել հայտարարություններ և արարքներ, որոնք սեփական մեկնաբանմամբ է ներկայացված:
Միաժամանակ պիտակավորումներ ու անհարգալից վերաբերմունք է դրսևորվել բժիշկների նկատմամբ, ովքեր գնացել էին իրենց մասնագիտական պարտքը կատարելու, ինչը խստագույնս դատապարտելի է: Ի դեպ, վերոնշյալ քաղաքացին նշում է, որ օրեր առաջ ևս կանչ են արել, որի հիման վրա շտապ օգնության անձնակազմը մեկնել է դեպքի վայր:
Այս մասով էլ ցանկանում ենք տեղեկացնել, որ այս հայտարարությունը ևս բացարձակ սուտ է, որովհետև բուժանձնակազմը հացադուլ անող քաղաքացիների մոտ գնացել է սեփական նախաձեռնությամբ, այլ ոչ թե կանչով:
Կոչ ենք անում՝ բժիշկներին քաղաքական կամ մեկ այլ կարգի ակցիաների ներքաշելու փորձ չկատարել, նրանք իրենց մասնագիտական պարտքը կատարում են՝ անկախ այն հանգամանքից, թե տվյալ քաղաքացիներ քաղաքական, ազգային կամ մեկ այլ խմբի է պատկանում:
Հատկապես այս օրերին, երբ առողջապահական ողջ համակարգը ուժեղացված ծառայություն է տանում նոր կորոնովիրուսի վարակի տարածումը Արցախում կանխելու ուղղությամբ, պետք է արժանին մատուցել և անհրաժեշտ վերաբերմունք դրսևորել մեր բուժանձնակազմի նկատմամբ, այնինչ որոշ խմբեր ճիշտ հակառակն են անում:
Խստորեն դատապարտելի ենք համարում բուժանձնակազմի հետ շփումներում ոչ պատշաճ վարքի դրսևորումները՝ հույս հայտնելով, որ նման սադրանքներ այլևս չեն կրկնվի»,- ասված է Արցախի ԱՆ հայտարարությունում։
Նմանատիպ հոդվածներ
Մարզպետը ներկայացրել է «Գոլդեն Փելեսում» հերթապահող բժիշկներին
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է այն բժիշկներին, ովքեր մշտական հերթապահում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հ...
Ունենք հաստատված նոր 20 դեպք, ապաքինվել է 25-ը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում, խոսելով կորոնավիրուսի հետ կապված վերջին զարգացումների մասին, ասել է, որ ունեն...
ՀՐԱՏԱՊ. Հայաստան է բերվել COVID-19 ախտորոշող շարժական լաբորատորիա
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպ...
Առավել շատ տուժած ոլորտների վարձու աշխատողներին 68-136 հազար դրամ աջակցություն կտրվի
Կառավարությունն աջակցություն կտրամադրի կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի՝ ավելի շատ տուժած ոլորտների վար...