Արցախի պարենային խանութներում, արտադրամասերում և հանրային սննդի կետերում իրականացվում են ախտահանման միջոցառումներ
Արցախի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների շրջանակներում, ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հրահանգով, սննդամթերքի իրացմամբ զբաղվող պարենային խանութներում, արտադրամասերում և հանրային սննդի կետերում իրականացվում են հակավարակային, կանխարգելիչ, ախտահանման միջոցառումներ:
Այդ մասին տեղեկանում ենք Տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջից:
Այդ նպատակով, ծառայությունը՝ Առողջապահության նախարարության հետ համատեղ, մշակել է վարակի տարածման նվազեցմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների և գործողությունների ուղեցույց, որը տրամադրվել է հանրապետության սննդի շղթայի բոլոր փուլերում գործունեություն ծավալող տնտեսավարող սուբյեկտներին. 501 սուբյեկտ արդեն ծանուցվել է:
Զուգահեռաբար, ծառայության կողմից վերահսկվում է տնտեսավարողների կողմից իրականացվող հակավարակային, կանխարգելիչ, ախտահանման միջոցառումների կատարումը:
Նմանօրինակ միջոցառումներ միաժամանակ իրականացվում են մայրաքաղաք Ստեփանակերտում և հանրապետության շրջաններում:
[1874d65496f9e970c17a5c81ca40c66a.jpg]
[2e8f41980a247521d4a53be230b1878a.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 160-ի
Հայաստանում մարտի 21-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 160 դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է...
Այսօր դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին. նախարար Արսեն Թորոսյան
Այսօր դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին, ում մոտ հետազոտությունը ցույց է տվել վիրուսի բացակայություն, ինչպ...
Պարետի որոշմամբ բարերը, ակումբները, խաղատները և ժամանցի այլ վայրերը ժամանակավոր կփակվեն
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ մարտի 22-ից ՀՀ տարածքում...
Հայաստանում կա կորոնավիրուսով վարաված 136 մարդ, որից 1-ը բուժված է
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 20-ի՝ ժամը 10․00-ի դրությամբ,...