ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ճանապարհային ոստիկանները հետապնդել ու բռնել են գրպանահատին
Մարտի 18-ին թիվ 42 երթուղու ավտոբուսի սրահում ինչ-որ մեկը հափշտակել էր ուղևորուհիներից մեկի դրամապանակը։ Իջնելով ավտոբուսից՝ կինը Գայի պողոտայի կանգառներից մեկում նկատել էր, որ դրամապանակը չկա։
«Ծառայություն էինք իրականացնում Գայի պողոտայի այդ հատվածում, երբ մի կին մոտեցավ և հայտնեց, որ ավտոբուսներից մեկում գողացել են իր դրամապանակը։ Այդ պահին նա հաղորդագրություն ստացավ, որ Լվովյան 3/1 հասցեի բանկոմատից փորձում են իր քարտից գումար կանխիկացնել։ Մեր ծառայողական մեքենայով, կնոջ հետ միասին, հասանք նշված հասցե», - նշեց ճանապարհային ոստիկանության տեսուչ Դավիթ Քարիմյանը։
Բանկոմատի շրջակայքում ճանապարհային ոստիկանները ոչ մեկի չհայտնաբերեցին, բայց… «Փողոցի այդ հատվածում նկատեցինք մի երիտասարդի, որը վազելով բարձրանում էր աստիճանները։ Մեքենայով ընդառաջ գնացինք դեպի աստիճանները և հենց շենքի բակում բռնեցինք նրան»։
Գրպանահատի մոտ հայտնաբերվեց կնոջ դրամապանակը։ Նա բերման ենթարկվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Պարզվեց ինքնությունը՝ Սարի թաղի 33-ամյա բնակիչ էր։
Գողոնը վերադարձվել է կնոջը։
Հանգամանքները պարզվում են։
Նախապատրաստվում են նյութեր։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 18+ Վարչապետի վրա բուկլետ նետող աղջիկը պատմում է դեպքի մասին
Այսօր ֆեյսբուքյան օգտատերերից Գեղամ Մարտիրոսյանը տեսանյութ է հրապարակել մետրոյում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ բ...
Գայի պողոտայում վթարի է ենթարկվել Շտապ օգնության մեքենան. այն կորոնավիրուսով վարակված անձ էր տեղափոխում
Գայի պողոտայում վթարի է ենթարկվել Շտապ օգնության մեքենան: Տեսանյութը Auroranews-ին է տրամադրել Տիգրան Մազմանյանը: Նրա խո...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 30 դեպք. գրանցված դեպքերի թիվը 190 է
Հայաստանում մարտի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու ևս 30 դեպք է գրանցվել: Այս մասին հայտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շենգավիթի ոստիկանները 1 կիլոգրամ 800 գրամից ավելի քաշով մարիխուանա են հայտնաբերել
Մարտի 19-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։ Իրացնելով օպերատիվ տ...