ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շենգավիթի ոստիկանները 1 կիլոգրամ 800 գրամից ավելի քաշով մարիխուանա են հայտնաբերել
Մարտի 19-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։ Իրացնելով օպերատիվ տվյալները՝ Շենգավիթի ոստիկանները Ներքին Շենգավիթի տներից մեկի զննությամբ հայտնաբերել են տարաների մեջ լցված մարիխուանայի նմանվող մանրացված չորացված զանգվածներ՝ ընդհանուր 1 կիլոգրամ 800 գրամից ավելի քաշով։
34-ամյա տանտերը բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկվածը ձերբակալվել է։
Հայտնաբերվածը փաթեթավորվել և ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։ Հանգամանքները պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 18+ Վարչապետի վրա բուկլետ նետող աղջիկը պատմում է դեպքի մասին
Այսօր ֆեյսբուքյան օգտատերերից Գեղամ Մարտիրոսյանը տեսանյութ է հրապարակել մետրոյում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ բ...
Գայի պողոտայում վթարի է ենթարկվել Շտապ օգնության մեքենան. այն կորոնավիրուսով վարակված անձ էր տեղափոխում
Գայի պողոտայում վթարի է ենթարկվել Շտապ օգնության մեքենան: Տեսանյութը Auroranews-ին է տրամադրել Տիգրան Մազմանյանը: Նրա խո...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 30 դեպք. գրանցված դեպքերի թիվը 190 է
Հայաստանում մարտի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու ևս 30 դեպք է գրանցվել: Այս մասին հայտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աբովյանում մեկնարկել են փողոցների, կանգառների ախտահանման աշխատանքները
Այսօրվանից Աբովյանում մեկնարկել են փողոցների, կանգառների ախտահանման աշխատանքները: