Գայի պողոտայի և Լվովյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 ավտոմեքենա․ կան տուժածներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 19-ին, ժամը 20:43-ին ահազանգ է ստացվել,որ Երևանի Գայի պողոտայի և Լվովյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է չորս ավտոմեքենա. կան տուժածներ. այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Յուրի Մ., ծնված 1994 թ.), «Toyota Camry» (վարորդ՝ Էդիկ Հ., ծնված 1995 թ.), «Mercedes S600» (վարորդ՝ Կարեն Ղ., ծնված 1995 թ.) և «Mazda» (վարորդ՝ Հայկ Հ., ծնված 1988 թ.) մակնիշների ավտոմեքենաները: «Toyota Camry» ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Նինա Պ.-ն (ծնված 1996 թ.) հոսպիտալացվել է շտապօգնության ավտոմեքենայով: Փրկարարները փակել են «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հոսանքազրկել «Opel Astra» և «Toyota Camry» մակնիշների ավտոմեքենաները։
Նմանատիպ հոդվածներ
Երկկողմանի թոքաբորբով հիվանդանոց տեղափոխված քաղաքացին մահացել է . ԱՆ
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է. «Մարտի 17-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տե...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 30 դեպք. գրանցված դեպքերի թիվը 190 է
Հայաստանում մարտի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու ևս 30 դեպք է գրանցվել: Այս մասին հայտ...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվեց կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը
ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ «Ն...
Երևանում ավտովթարի է ենթարկվել Լևոն Արոնյանի կինը. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. Shamshyan.com
Մարտի 14-ին խոշոր ավտովթար է տեղի է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում Lexus մակնիշի 34 RT 921 համարանիշի...