Զինծառայողի կողմից սպանված երիտասարդը ընտանիքի միակ արու զավակն էր․ մարնամասներ
Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ Տավուշի մարզում սպանություն է տեղի ունեցել, կան նաև վիրավորներ: Մահացածը Տավուշի մարզի Բերդ քաղաքի Այգեձոր բնակավայրի բնակիչ, 23-ամյա Բորիս Ալիփյանն էր, իսկ վիրավորներն են՝ Տավուշի մարզի Բերդ համայնքի Այգեձոր բնակավայրի բնակիչ, 21-ամյա Սարգիս Բաբայանն ու Դավիթ Ծաղկյանը: ArmDaily.am-ի տեղեկություններով դեպքը տեղի է ունեցել Արծվաբերդ գյուղում: Երիտասարդները գնացել են «ռազբորկա» անելու: Երկու կողմում էլ մեծ թվով երիտասարդներ են եղել, մասնակիցների թիվը չի սահմանափակվել 4-ով:: Սակայն վեճը վերածվել է քաշքշուկի և ավարտվել ծեծկռտուքով ու դանակահարությամբ:
Մեր աղբյուր փոխանցմամբ մահացած երիտասարդը՝ Բորիս Ալիփյանը, կռվի անմիջական մասնակիցներից չի եղել ու որևէ կապ չի ունեցել թեմայի հետ, նրան ընկերներն են գնացել խնդրել, որ գնա իրենց հետ: Նա ամուսնացած չէր, բանակ չէր գնացել, քանի որ փոքր ժամանակ իր հետ դեպք էր տեղի ունեցել, որը վնասել էր առողջությանը: Համագյուղացիները նրան բնութագրում են որպես համեստ և հավասարակշռված երիտասարդ:
Նշենք, որ Բորիսը ընտանիքի միակ տղան էր, նա ունի 2 քույր:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի ոստիկաններն ու քննիչները նշված սպանությունը կատարելու կասկածանքով հայտնաբերել և ոստիկանության Բերդի բաժին են բերման ենթարկել մի երիտասարդի, ով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:
Նմանատիպ հոդվածներ
Երկկողմանի թոքաբորբով հիվանդանոց տեղափոխված քաղաքացին մահացել է . ԱՆ
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է. «Մարտի 17-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տե...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 30 դեպք. գրանցված դեպքերի թիվը 190 է
Հայաստանում մարտի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու ևս 30 դեպք է գրանցվել: Այս մասին հայտ...
Երևանում ավտովթարի է ենթարկվել Լևոն Արոնյանի կինը. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. Shamshyan.com
Մարտի 14-ին խոշոր ավտովթար է տեղի է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում Lexus մակնիշի 34 RT 921 համարանիշի...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվեց կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը
ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ «Ն...