Չփոխվող դիմակներն ավելի վտանգավոր են, քան դիմակ չկրելը. նախարար
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ինքնաշեն պատրաստվող դիմակների մասին: Նա կրկին շեշտեց՝ դիմակի իմաստը պաշտպանությունն է հիմնականում արտաշնչելիս, փռշտալիս կամ հազալիս՝ բերանից և քթից դուրս եկող մանր կաթիլների դեմ, որոնց մեջ հնարավոր է լինի վիրուս:
Թորոսյանն ասաց, որ շնչելիս վիրուսից չեն պաշտպանվում, վիրուսը շատ ավելի բարակ է, քան դիմակի անցքերը: Նախարարը հիշեցրեց՝ դիմակները պետք է փոխվեն 3-4 ժամը մեկ, չփոխվող դիմակներն առավել վտանգավոր են, քան առանց դիմակի դուրս գալը, հատկապես՝ ոչ պատշաճ նյութերից պատրաստված դիմակներն են վտանգավոր, քանի որ դրանց վրա կուտակվում են թե՛ վիրուսները, թե՛ միկրոօրգանիզները, թե՛ փոշին:
«Պետք է կամ չօգտագործել դիմակ, կամ օգտագործել պատշաճ որակի դիմակ, որովհետև կրել այնպիսի դիմակ, որը քեզ չի պաշտպանելու, իմաստ չունի: Հետևաբար, սովորական բժշկական դիմակի այս մեծ պահանջարկն այդքան էլ տեղին չէ, իմաստ էլ չկա այն դնելու, դիմակ կրելու իմաստ կա բուժաշխատողների և հիվանդ մարդկանց դեպքում, հատկապես՝ հիվանդանոցում գտնվելու ժամանակ: Դիմակների ներկրումների մասին՝ մեր գործընկերները փորձում են աջակցել, որ ներկրումներ տեղի ունենան, այսօր սահմանահատում է լինելու 3 5 մլն խմբաքանակի, բայց լինելու դեպքում նոր հստակ կիմանանք»,- ասաց նա:
Նախարարը տեղեկացրեց՝ Իտալիայում, օրինակ, դիմակ չկա, քանի որ իրենք արտադրություն չունեն, ձեռնտու չի եղել դիմակ արտադրել, ձեռք են բերել չինական դիմակներ, իսկ Չինաստանը սկսել է արտադրության ծավալներն ավելացնել. երեկ առաջին օրն էր, որ վարակման որևէ դեպք չի գրանցվել, բայց դիմակների գինը թանկ է, մեր ներկրողներն այնտեղ դիմակի համար վճարում են 85 դրամ, այն դեպքում, երբ մինչև համաճարակը դիմակը 2-3 դրամ էր:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 110-ի
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը ՀայաստանումՄարտի 18-ի, ժամը 21:30-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվան...
ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի ևս 5 դեպք. հանրագումարով արձանագրվել է 115 դեպք
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում Մարտի 19-ի, ժամը 09:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային...
Հայաստանում կա կորոնավիրուսով վարաված 136 մարդ, որից 1-ը բուժված է
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 20-ի՝ ժամը 10․00-ի դրությ...
ՀՐԱՏԱՊ. Հաստատվել է կորոնավիրուսի ևս 15 դեպք, վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 45
ՀՀ առողջապահության նախարարը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում ասվում է․«Ունենք ևս 15 հաստատված դեպք, որոնցից ոմանք ար...