
Ռուսաստանը կվարվի այնպես, ինչպես մենք թույլ կտանք․ Չեխիայի նախագահ

Չեխիայի նախագահ Պետր Պավելը ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է արագ արձագանքեն ռուսական մարտական ինքնաթիռների կողմից իրենց օդային տարածքի խախտումներին։
«Այդ թվում՝ ռազմական պատասխանով։ Ռուսաստանը շատ արագ կհասկանա, որ սխալ է թույլ տվել և անցել է սահմանը։ Դժբախտաբար, սա հակամարտության եզրին հավասարակշռություն է, բայց չարիքին տրվելը պարզապես անհնար է», - ասել է Պավելը չեխական հեռուստատեսության եթերում։ Նա ընդգծել է, որ ռուսական ինքնաթիռները պետք է խոցվեն։
«Օդային տարածքի խախտումը պատրվակ է պաշտպանական մեխանիզմները ակտիվացնելու և, հետևաբար, նման ինքնաթիռ խոցելու համար։ Եվ, իհարկե, ոչ ոք դա չի ուզում՝ ո՛չ մեր կողմից, ո՛չ էլ Ռուսաստանի կողմից», - բացատրել է Չեխիայի առաջնորդը։
Պավելը ընդգծել է, որ «Ռուսաստանը կվարվի այնպես, ինչպես մենք թույլ կտանք»։