Ինչպես են փոխանցվելու կենսաթոշակներն և նպաստները. մանրամասներ
Կենսաթոշակների և նպաստների տրամադրման բնականոն գործընթացն ապահովելու նպատակով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բանակցություններ է վարում «Հայփոստ» ՓԲԸ-ի հետ այն մասին, որ ընկերության աշխատակիցներն անձամբ այցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները և նպաստները նրանց բնակության վայր հասցնելու նպատակով, հաղորդում է կառավարությունը:
«Հայփոստ»-ի բաժանմունք այցելելու անհրաժեշտություն չկա։
Բացի այդ, նախապատրաստվել և շրջանառվում է նախագիծ՝ համաձայն որի, եթե կենսաթոշակի և նպաստների բնագավառում որոշակի գործողություններ կատարելու ժամկետները լրանում են 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին, ապա համապատասխան պարտականությունը կատարելու ժամկետը, իրավունքի ուժով երկարաձգվում է մինչև 2020 թվականի մայիսի 31-ը։ Սոցիալական ապահովության ծառայություններ այդ նպատակով այցելելու անհրաժեշտություն չկա։
Նախագծով առաջարկվում է նաև երկարաձգել կենսաթոշակի համար բանկ ներկայանալու ժամկետը, եթե այն լրանում է մինչև ս.թ. ապրիլի 30-ը և կենսաթոշակառուն գտնվում է Հայաստանի Հանրապետությունում: Այս նպատակով բանկ ներկայանալու անհրաժեշտություն չկա։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ կենսաթոշակների և նպաստների վճարման ուշացում չի նախատեսվում, գործընթացը կիրականացվի ժամանակին՝ օրենքով սահմանված կարգով։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 72-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր 8 դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է...
3-4 օրում կունենանք 40 նոր պալատ. նախարար
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Էջմիածնի փողոցներն ախտահանվում են
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Միգուցե մենք չունենք գերժամանակակից տեխնիկա, բայց ունեն...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնովիրուսի վարակման եւս 2 դեպք է գրանցվել. Արսեն Թորոսյան
Հայաստանում արդեն կորոնավիրուսի 8 դեպք կա, քիչ առաջ դրական է եղել եւս 2 անձի թեստի պատասխանը:Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ...