ՀՀ որոշ մարզերում ձյուն է տեղում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ի ժամը 08:35-ի դրությամբ` ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Շիրակի մարզի Ամասիա գյուղի ավտոճանապարհները:
Շիրակի մարզի Աշոցք, Ամասիա գյուղերում, Լոռու մարզի Վանաձոր, Տաշիր, Ստեփանավան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Ճամբարակ քաղաքներում և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում:
Լոռու մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սյունիքի մարզի Գորիս և Կապան քաղաքներում մառախուղ է:
Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում (մառախուղ) և Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Ախուրյան, Ամասիա գյուղերում բուք է:
Լուսանկարներում Ամասիան է
Հեղինակ՝ Ալեքս Սարգսյան


Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկան...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 290-ի. մանրամասներ
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 26-ի ժամը 10։00-ի տվյալներով՝...
Երկար ժամանակով հոսանքազրկումներ են սպասվում
Հայաստանի էլեկտրական ցանցեր” փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին պլանային եւ վերանորոգման աշխատ...
Ճապոնիայում կորոնավիրուսից մահացել է տղամարդը, որը միտումնավոր վարակել էր մյուսներին
Ճապոնիայում մահացել է կորոնավիրուսով ախտահարված մի տղամարդ, որն իր առողջական վիճակի մասին տեղեկանալուց հետո միտումնավոր...