Ճապոնիայում կորոնավիրուսից մահացել է տղամարդը, որը միտումնավոր վարակել էր մյուսներին
Ճապոնիայում մահացել է կորոնավիրուսով ախտահարված մի տղամարդ, որն իր առողջական վիճակի մասին տեղեկանալուց հետո միտումնավոր ուրիշներին էլ էր վարակել, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Աիտի պրեֆեկտուրայի Գամագորի քաղաքում բնակվող տղամարդը 57 տարեկան է եղել․ նա մահացել է հիվանդանոցում, որտեղ էլ անցկացրել է վերջին օրերը։
Հիվանդի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել դեռևս մարտի սկզբին։ Հայտնի է, որ բժիշկներն ի սկզբանե տղամարդուն խնդրել են տուն հասնելուն պես ինքնամեկուսանալ, քանի որ նրան այդ օրը հնարավոր չի եղել ինֆեկցիոն բաժանմունք հասցնել։ Դրա փոխարեն, տեղեկությունների համաձայն, տղամարդը մարդաշատ վայրեր է այցելել՝ բարեկամներին նախապես հայտնելով, որ պատրաստվում է տարածել վարակը։
Ըստ մամուլի հրապարակումների նա բար է գնացել, որտեղ անցկացրել է մոտավորապես 15 րոպե: Դրանից հետո նա այցելել է ֆիլիպինյան փաբ, որտեղ գտնվել է շուրջ 40 րոպե: Փաբում եղած ժամանակ տղամարդը կարաոկե է երգել և գրկախառնվել այնտեղ աշխատող աղջկա հետ: Տղամարդն աղջկան պատմել է, որ իր մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Դրանից հետո փաբի ղեկավարությունը ոստիկանություն և շտապօգնություն է կանչել: Դեպքից 4 օր հետո աղջկա ջերմությունը բարձրացել է, նա թեստ է հանձնել և նրա մոտ ևս կորոնավիրուս է ախտորոշվել:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկան...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 290-ի. մանրամասներ
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 26-ի ժամը 10։00-ի տվյալներով՝...
Երկար ժամանակով հոսանքազրկումներ են սպասվում
Հայաստանի էլեկտրական ցանցեր” փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին պլանային եւ վերանորոգման աշխատ...
Կհոսանքազրկվեն հետևյալ հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին պլանային և վերանորոգման աշխատ...