Հարուցել է վարույթ կորոնավիրուսը բուժող դեղորայքի մասին լուրեր տարածողին գտնելու համար
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վարույթ է հարուցվել համացանցում կորոնավիրուսը բուժող դեղորայքի մասին լուրեր տարածող անձին գտնելու համար։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը։
«Պետք չէ տուրք տալ համացանցում կորոնավիրուսը բուժող դեղորայքի վերաբերյալ տարածվող հայտարարություններին։ Այդ մասով մեր իրազեկման բաժնի կողմից զեկուցագիր է գրվել, և մենք այժմ վարույթ ենք հարուցել, որպեսզի գտնենք նման դեղեր գովազդողին»,- նշեց Ավագյանը։
ԱԱՏՄ ղեկավարը հավելեց, որ այդ դեղն իր անվանումով և բնութագրով շփոթություն է առաջացրել մարդկանց շրջանում։ Այս հարցով զբաղվում է դեղերի վերահսկողության վարչությունը։
«Հուսով եմ, որ արագ կգտնենք այդ լուրը տարածող անձին և նման երևույթները մեր վարույթների շրջանակում կվերացվեն»,-ասաց Ավագյանը։
Նմանատիպ հոդվածներ
Երկկողմանի թոքաբորբով հիվանդանոց տեղափոխված քաղաքացին մահացել է . ԱՆ
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է. «Մարտի 17-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տե...
Երևանում ավտովթարի է ենթարկվել Լևոն Արոնյանի կինը. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. Shamshyan.com
Մարտի 14-ին խոշոր ավտովթար է տեղի է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում Lexus մակնիշի 34 RT 921 համարանիշի...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 30 դեպք. գրանցված դեպքերի թիվը 190 է
Հայաստանում մարտի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու ևս 30 դեպք է գրանցվել: Այս մասին հայտ...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվեց կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը
ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ «Ն...