Թուրքիայից Հայաստան եկած քաղաքացու մոտ 229 գրամ մեթամֆետամին է հայտնաբերվել
Մարտի 13-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված տեղեկություններն իրացնելով՝ նույն վարչության և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում Թուրքիայից Հայաստան ժամանող քաղաքացուն ենթարկել են մաքսային զննման։
Արդյունքում` հայտնաբերվել է պոլիէթիլենային 2 տոպրակում փաթեթավորված շուրջ 229 գրամ մեթամֆետամին թմրամիջոց։
Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։
Քաղաքացին ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն։ Այս մասին այսօր տեղեկացրել է ՀՀ ոստիկանությունը:
Նմանատիպ հոդվածներ
Երևանում ավտովթարի է ենթարկվել Լևոն Արոնյանի կինը. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. Shamshyan.com
Մարտի 14-ին խոշոր ավտովթար է տեղի է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում Lexus մակնիշի 34 RT 921 համարանիշի...
Երկկողմանի թոքաբորբով հիվանդանոց տեղափոխված քաղաքացին մահացել է . ԱՆ
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է. «Մարտի 17-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տե...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 30 դեպք. գրանցված դեպքերի թիվը 190 է
Հայաստանում մարտի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու ևս 30 դեպք է գրանցվել: Այս մասին հայտ...
Դա «Հայփոստ»-ի հետ որևէ կապ չունի. հավելվածի միջոցով օգտատերերի տվյալներ են ձերքբերվում. ահազանգ
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ ստացավ մի քաղաքացուց, ով հայտնեց, որ օրեր առաջ իր կինը բջջային հեռախոսահամարին «Հայփ...