Ցավոք, չեմ կարող վստահաբար դրան դրական պատասխան տալ. Փաշինյանը դժգոհ է կոռուպցիայի դեմ պայքարից
Չնայած կոռուպցիայի դեմ պայքարի մասշտաբներն աննախադեպ են, բայց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավարարված չէ դրա արդյունքներով։ Այս հայտարարությունը Փաշինյանն արեց այսօր կառավարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ` հավելելով, որ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքներով բավարարված չէ նաև հանրությունը։
Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի, իր բնորոշմամբ, աննախադեպ ծավալներին` Փաշինյանը 2019թ.-ի վիճակագրություն ներկայացրեց։ ՀՔԾ–ն, օրինակ, նրա խոսքով` քրեական գործերով վերականգնել է 4 միլիարդ 331 միլիոն դրամ, որը 7 անգամ ավելի է, քան ՀՔԾ ողջ ընթացքում ծառայողական գործերով վերականգնված գումարը։ Վարչապետի հավաստմամբ` նույն կամ մոտավորապես նույն իրավիճակն է մյուս իրավապահ մարմիններում. ԱԱԾ–ն 2017–ի համեմատ 2019-ին վերականգնել է 1371 տոկոսով ավելի գումար, քննչական կոմիտեն` 462 տոկոսով ավելի, ոստիկանությունը` 107։
«Այս վիճակագրությունը տպավորիչ է, կասեի` սենսացիոն։ Հեղափոխությունից հետո կոռուպցիոն գործերով վերականգնել ենք 150 միլիո դոլարի վնաս։ Եթե ՊԵԿ–ի վերականգնումները հանենք հաշվարկից, մեր թվաբանությունը կիսով չափ կկրճատվի»,–ասաց Փաշինյանը։
Այս թվաբանությունը ներկայացնելուց հետո ՀՀ վարչապետը հարց տվեց` կարող ենք պնդել, որ վերջին 30 տարում կոռուպցիոն արարքներով պետությանը հասցված վանսը վերականգնվել է։ «Միանշանակ ոչ»,–ինքն իր հարցին պատասխանեց Փաշինյանը` հավելելով, որ նաև ընդունել է առկա օբյեկտիվ և սուբյեկտիվ դժվարությունները, մասնագիտական կադրերի սակավությունը, գործերի տևական լինելը, քննիչների ծանրաբեռնվածության մասին պատճառաբանությունները։
«Դրանց մի մասը օբյեկտիվ են ու արդարացված։ Բայց մյուս կողմից ժամանակն անցնում է, և դա հնարավորություն է տալիս կոռուպցիոներներին փախչել Հայաստանից կամ թաքցնել, քողարկել հանցանշանները։ Կան ավելի աղաղակող բաներ. երբ այս կամ այն կոռուպցիոն սխեման կապված է նախկին կամ ներկա բարձրաստիճան պաշտոնյայի հետ, բայց մեր իրավապահ մարմինները այդ կապերը ապացուցող փաստեր չեն գտնում, ինչը վարկաբեկում է մեր իրավապահ համակարգն ու կոռուպցիայի դեմ պայքարն ընդհանրապես։ Սրա հետևանքով որոշ կոռուպցիոներներ կարողացել են լքել երկիրը, և այդ գործերը մտել են փակուղի»,–նշեց վարչապետը։
Նրա խոսքով` սրա հիմնական պատճառն այն է, որ իրավապահ համակարգի վերևներում եղել են բառիս բուն իմաստով դավաճաններ, որոնք առաջնորդվել են այլ հաշվարկներով ու այլ հանձնարարություններով։
«Բայց արդյոք այսօր իրավապահ համակարգը լիովին իրականացնում է կոռուպցիայի դեմ պայքարը։ Ցավոք, չեմ կարող վստահաբար դրան դրական պատասխան տալ։ Առանց սեթևեթելու ասենք, որ Հայաստանում երբեք կոռուպցիայի դեմ իրական պայքար չի տարվել, և ուրեմն համեմատությունը ոչնչի հետ չի կարող շահեկան և օբյեկտիվ համարվել։ Ես ժողովրդից մանդատ եմ ստացել այդ գողացված միլիարդները հետ բերելու համար։ Եվ ակնկալում եմ, որ իրավապահ մարմիններն իրականացնեն ժողովրդի սպասելիքը»,–ասաց Փաշինյանը։
Նա նաև ընդգծեց, որ այս ամենը չպետք է մեկնաբանվի որպես օրինական ձեռնարկատիրական գործունեության դեմ քայլ։ Վարչապետի խոսքով` օրինական բիզնեսի առաջ միայն մեկ խնդիր կա` վճարել հարկերը, հարստանալ և հարստացնել։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
Նոր մանրամասներ՝ «էլիտար» զորամասից․ ՊԲ-ի՝ ծառայողական քննության արդյունքները
«Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ ուշագրավ մանրամասներ»։...
Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարարի հետ․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախա...
Երկու շաբաթով կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի անցակետով անձանց մուտքը Հայաստան․ Նիկոլ Փաշինյան
Կառավարությունը արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցն...