Քաղաքականություն

Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով քրեական գործ է հարուցել

Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով քրեական գործ է հարուցել
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասի…

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:  

Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Արևիկ Խաչատրյանը:

Վերոհիշյալ հոդվածը վերաբերում է սպանության, առողջության ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքին, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել:

 

Փետրվարի 11-ին Ազգային ժողովում հրավիրված ասուլիսին Էդմոն Մարուքյանը հայտարարել էր իր հասցեին հնչած սպառնալիքների մասին: Գլխավոր դատախազությունը Մարուքյանի գրությունն ուղարկել էր ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն:

Նմանատիպ հոդվածներ

Երկու շաբաթով կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի անցակետով անձանց մուտքը Հայաստան․ Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցն...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250