ԱԱԾ-ն հրաժարվել է քրգործ հարուցել Փաշինյանի կողմից սահմանադրական կարգի դեմ գործողություններ կատարելու դեպքի առթիվ. Փաստինֆո
ԱԱԾ-ն հրաժարվել է քրեական գործ հարուցել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ գործողություններ կատարելու դեպքի առթիվ։ Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է փաստաբան Միհրան Պողոսյանը։
Հիշեցնենք, հունվարի 30-ին փաստաբան Միհրան Պողոսյանը հաղորդում է ներկայացնում ԱԱԾ՝ վերջին ամիսներին ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչների, մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված գործողությունների մասին, որոնք փաստաբանի կարծիքով՝ պարունակում են հանցագործության հատկանիշներ։ Նրա գնահատմամբ՝ պաշտոնական լիազորություններն անցնելու և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ առերևույթ հատկանիշներ, բացի այդ՝ վերջինիս հրապարակային կոչերում, գործողություններում առկա են սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործության առերևույթ հատկանիշներ։
«ՀՀ-ում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ նույնիսկ դա որպես հաղորդում չի դիտարկվել։ Գրությամբ պատասխանել են, որ քրեական գործ չեն հարուցում։ Այդքանը»,- ասաց Պողոսյանը՝ ընդգծելով, որ քաղաքական որոշում է կայացվել։
«Այս իշխանության պարագայում չեն բացահայտվելու, չեն հարուցվելու այն քրեական գործերը, որոնք անմիջականորեն կապված են գործող իշխանության ղեկավար կազմի հետ»,- նշեց Պողոսյանը՝ հիշեցնելով դատարանները շրջափակելու մասին վարչապետի կոչը, որն ակնհայտ ցույց է տալիս, թե ինչ է կատարվել ՀՀ-ում, մինչդեռ՝ ՀՔԾ-ն հրաժարվել է այդ մասով քննություն իրականացնել։
Նրա խոսքով՝ այս դեպքում ևս, դատելով վարչապետի կոչերից, ակնհայտ է, թե ինչ է կատարվում և կրկին քրեական գործ չի հարուցվում։
«Սա այն քրեական գործերն են, որոնք ապագայում ՀՀ-ն որպես իրավական պետություն վերականգնելու առումով շատ մեծ նշանակություն են ունենալու։ Այս դեպքում, այդպիսի լիազորություն չունենալով, քննչական մարմինները նույնիսկ քննարկման առարկա չեն դարձնում»,- ասաց Պողոսյանը։
Միհրան Պողոսյանի ներկայացրած հաղորդումը վերաբերում էր մասնավորապես ՍԴ լիազորություններին տիրանալու, ՀՀ Սահմանադրությամբ սահմանված որպես իրավական պետության, իշխանությունների տարանջատման սկզբունքների վերացմանն ուղղված գործողությունների հետ կապված:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
ՀՐԱՏԱՊ․ ՌՈ պետն ու ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետն ազատվեցին պաշտոնից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ՀՀ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին եւ Զինված ուժերի բարոյահոգեբան...
ՌՈ պետին և Ալեքսան Ալեքսանյանին պաշտոնից հեռացնելու առաջարկությունները ուղարկել են նախագահի
ՀՀ նախագահի աշխատակազմը ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացել է Ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանին և ԶՈւ բարոյահոգեբան...
Երկու շաբաթով կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի անցակետով անձանց մուտքը Հայաստան․ Նիկոլ Փաշինյան
Կառավարությունը արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցն...