Չինաստանում 780 միլիոն մարդու տեղաշարժ արգելափակված է․ CNN
Նոր կորոնավիրուսի տարածումից խուսափելու նպատակով Չինաստանի իշխանությունները տեղաշարժի սահմանափակումներ են սահմանել 780 միլիոն մարդու նկատմամբ։ Սահմանափակումները հատկապես խիստ են վարակի տարածման էպիկենտրոնում՝ Հուբեյ նահանգում։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը։
Այս կամ այն չափով տեղաշարժի արգելքներ սահմանված են Հուբեյ նահանգում, որտեղ գտնվում է համաճարակի էպիկենտրոնը՝ Ուհան քաղաքը, ինչպես նաև Շանհայ և Պեկին խոշորագույն քաղաքներում ու Պեկինի հարևանությամբ գտնվող Լյաոնին նահանգում։
Իսկ ամենախիստ սահմանափակումները Հուբեյ նահանգի 4 քաղաքներում են, որոնց թվում է և Ուհանը։ Այստեղ մարդկանց ընդհանրապես արգելված է տներից դուրս գալ։ Մթերքների ամենօրյա առաքումներն այստեղ իրականացնում են համայնքային ծառայությունները։
Նմանատիպ հոդվածներ
Սիրիայում Թուրքիայի հնարավոր գործողությունը վատագույն սցենարը կլինի. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել Է, որ վատագույն սցենարը կլինի, եթե Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդող...
Հոնկոնգում կորոնավիրոսից 2-րդ մահն է գրանցվել. տղամարդը վարակվել է հիվանդանոցում
«South China Morning Post» թերթը գրում է, որ Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի տարածքում հայտնաբերվել է կորոնավիրուսից մահ...
Իրանում հաստատեցին երկրում կորոնավիրուսով վարակման երկու դեպքը
Իրանի կառավարությունը հաստատում Է երկրում կորոնավիրուսով վարակման երկու դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը: Այդ մասին հայ...
Թուրքիայում չկա օրենք, ոչ մեկ պաշտպանված չէ. Կարո Փայլան
Թուրքիայի քրդական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը «Գեզի այգու» դատավարության հետ կապված գրառում է արել Twitter...