Սիրիայում Թուրքիայի հնարավոր գործողությունը վատագույն սցենարը կլինի. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել Է, որ վատագույն սցենարը կլինի, եթե Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Սիրիայի տարածքում ռազմական գործողություն սկսի սիրիական բանակի դեմ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ին:
«Եկեք առայժմ զերծ մնանք վատագույն սցենարներից»,-ասել Է Պեսկովը լրագրողներին, պատասխանելով այն հարցին, թե Ռուսաստանն ինչպես Է պատրաստվում արձագանքել այն իրադրությանը, եթե Էրդողանը ռազմական գործողություն սկսի Սիրիայի տարածքում: «Եթե խոսքը վերաբերում Է Սիրիայի Հանրապետության օրինական իշխանությունների, Սիրիայի զինված ուժերի դեմ գործողություններին, ապա դա իրադարձությունների զարգացման վատագույն տարբերակն Է»,-հավելել Է Պեսկովը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել Է, որ Սիրիայի Իդլիբ քաղաքում հանրապետության զինված ուժերի նոր ռազմական գործողությունը սոսկ ժամանակի հարց Է: «Թուրքիան ավարտել Է պատրաստությունը, որպեսզի իրագործի Իդլիբին վերաբերող իր պլանները, ինչպես մենք դա անում Էինք նախորդ գործողությունների ժամանակ: Անկեղծ ասած, Իդլիբում գործողությունը սոսկ ժամանակի հարց Է:
Թուրքիան Իդլիբը չի թողնի ռեժիմի (Սիրիայի նախագահ Բաշար Ասադի) կամայականությանը»,-ասել Է Թուրքիայի ղեկավարը՝ խորհրդարանում ելույթ ունենալով իր կուսակիցների առջեւ: Էրդողանի խոսքով՝ «չնայած Իդլիբի շուրջ բանակցությունների շարունակմանը, Թուրքիան եւ ՌԴ-ն «դեռեւս հեռու են այդ թեմայի շուրջ համաձայնության հասնելուց»: Նա նաեւ կարծիք Է հայտնել, որ Անկարայում եւ Մոսկվայում կայացած բանակցությունները «առայժմ «ցանկալի արդյունք չեն տվել»:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայում կորոնավիրուսի կասկածանքով 1 մարդ հսկողության տակ է առնվել
Թուրքիայի Ռիզե քաղաքում կորոնավիրուսի ենթադրյալ դեպք է արձանագրվել: Այդ մասին գրում է ermenihaber-ը: Ըստ աղբյ...
Պեկինում մեկնաբանել են Չինաստանի քաղաքացիների մուտքի արգելքը Ռուսաստան
Ռուսաստանը ՉԺՀ-ին նախապես է տեղեկացրել՝ կորոնավիրուսի պատճառով ժամանակավորապես Չինաստանի քաղաքացիների մուտքը ՌԴ արգելելո...
Չինաստանում 780 միլիոն մարդու տեղաշարժ արգելափակված է․ CNN
Նոր կորոնավիրուսի տարածումից խուսափելու նպատակով Չինաստանի իշխանությունները տեղաշարժի սահմանափակումներ են սահմանել 780 մ...
Հոնկոնգում կորոնավիրոսից 2-րդ մահն է գրանցվել. տղամարդը վարակվել է հիվանդանոցում
«South China Morning Post» թերթը գրում է, որ Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի տարածքում հայտնաբերվել է կորոնավիրուսից մահ...