Իրանում հաստատեցին երկրում կորոնավիրուսով վարակման երկու դեպքը
Իրանի կառավարությունը հաստատում Է երկրում կորոնավիրուսով վարակման երկու դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը: Այդ մասին հայտնել Է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:
«Մի քանի րոպե առաջ առողջապահության նախարարը՝ վկայակոչելով գերատեսչության մասնագետների զեկույցը, հայտնեց, որ Կումում կորոնավիրուսով վարակման կասկածի երկու դեպքում դրական ախտորոշում Է եղել»,- գրել Է Ռաբիին Twitter-ում:
Ավելի վաղ Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել Էր երկրում կորոնավիրուսով հնարավոր վարակման երկու դեպքի մասին: Խոսքը վերաբերում Էր նախնական անալիզի արդյունքներին: «Կատարվել Է ուղարկված նմուշների սկզբնական անալիզ՝ ստուգելու նոր կորոնավիրուսով վարակումը: Երկու դեպքում անալիզը դրական արդյունք Է տվել»,- ասել Էր առողջապահության նախարարության ներկայացուցիչը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայում կորոնավիրուսի կասկածանքով 1 մարդ հսկողության տակ է առնվել
Թուրքիայի Ռիզե քաղաքում կորոնավիրուսի ենթադրյալ դեպք է արձանագրվել: Այդ մասին գրում է ermenihaber-ը: Ըստ աղբյ...
Սիրիայում Թուրքիայի հնարավոր գործողությունը վատագույն սցենարը կլինի. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել Է, որ վատագույն սցենարը կլինի, եթե Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդող...
Պեկինում մեկնաբանել են Չինաստանի քաղաքացիների մուտքի արգելքը Ռուսաստան
Ռուսաստանը ՉԺՀ-ին նախապես է տեղեկացրել՝ կորոնավիրուսի պատճառով ժամանակավորապես Չինաստանի քաղաքացիների մուտքը ՌԴ արգելելո...
Չինաստանում 780 միլիոն մարդու տեղաշարժ արգելափակված է․ CNN
Նոր կորոնավիրուսի տարածումից խուսափելու նպատակով Չինաստանի իշխանությունները տեղաշարժի սահմանափակումներ են սահմանել 780 մ...