Թուրքիայում չկա օրենք, ոչ մեկ պաշտպանված չէ. Կարո Փայլան
Թուրքիայի քրդական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը «Գեզի այգու» դատավարության հետ կապված գրառում է արել Twitter–ում։
Կարո Փայլանը գրել է. «Ովքեր ուզում են, որ Թուրքիայում ամեն ինչ լավ լինի, կարողացան Էրդողանին համոզեն, որ «Գեզի այգու» գործով մեղադրվողներն արդարացվեն։ Սակայն հանցախումբը, որը չի ցանկանում, որ Թուրքիայում ամեն ինչ կարգավորվի, համոզեց Էրդողանին, որ Օսման Կավալան շարունակի մնալ անազատության մեջ։ Այս երկրում չկա օրենք, ոչ մեկ պաշտպանված չէ»։
Նշենք, որ «Գեզի այգու» դատական գործով դատավարությանը բոլոր մեղադրյալներն արդարացվել են, սակայն հայտնի թուրք իրավապաշտպան Օսման Կավալան հենց դատարանում նորից ձերբակալվել է այս անգամ արդեն 2016–ի հեղաշրջման փորձի գործով։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայում կորոնավիրուսի կասկածանքով 1 մարդ հսկողության տակ է առնվել
Թուրքիայի Ռիզե քաղաքում կորոնավիրուսի ենթադրյալ դեպք է արձանագրվել: Այդ մասին գրում է ermenihaber-ը: Ըստ աղբյ...
Սիրիայում Թուրքիայի հնարավոր գործողությունը վատագույն սցենարը կլինի. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել Է, որ վատագույն սցենարը կլինի, եթե Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդող...
Պեկինում մեկնաբանել են Չինաստանի քաղաքացիների մուտքի արգելքը Ռուսաստան
Ռուսաստանը ՉԺՀ-ին նախապես է տեղեկացրել՝ կորոնավիրուսի պատճառով ժամանակավորապես Չինաստանի քաղաքացիների մուտքը ՌԴ արգելելո...
Չինաստանում 780 միլիոն մարդու տեղաշարժ արգելափակված է․ CNN
Նոր կորոնավիրուսի տարածումից խուսափելու նպատակով Չինաստանի իշխանությունները տեղաշարժի սահմանափակումներ են սահմանել 780 մ...