ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում 28-ամյա բնակչուհու մոտ հայտնաբերել են 125 հատ «LSD» թմրամիջոց
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական շրջանառության դեմ հետևողական պայքարը` համագործակցելով պետական տարբեր կառույցների հետ: Նման փոխգործակցության արդյունքում օրերս Հայաստան ապօրինի թմրամիջոց ներկրելու հերթական դեպքը կանխվեց:
Փետրվարի 14-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ համատեղ, մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրամիջոց ներկրելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, Շինարարների փողոցից ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկեցին Երևանի 28-ամյա մի բնակչուհու:
Անձնական խուզարկությամբ նրա ձեռքի փոստային ծրարից հայտնաբերվեց չորացված կանաչավուն զանգված:
Համապատասխան միջոցառումների, նաև դատաքիմիական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ հայտնաբերված զանգվածը դիմէթիլտրիպտամին թմրամիջոց է, որը բերման ենթարկված կինը ձեռք էր բերել Լեհաստանում գործող ինտերնետային կայքերից մեկի միջոցով:
Փետրվարի 15-ին իրավապահները խուզարկությամբ նրա բնակարանից հայտնաբերեցին 125 հատ «LSD» թմրամիջոց, չորացված, մանրացված կանաչավուն զանգված, 2 կաթուցիչ` մոխրացած զանգվածով:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ 2019 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին 28-ամյա կինը բջջային հավելվածի իր անձնական էջում տեղադրված հայտարարության միջոցով թմրամիջոցն իրացրել է Երևան քաղաքում անհայտ անձանց:
Հանգամանքները պարզվում են:
Բերման ենթարկված կինը կալանավորվել է:
Հարուցված քրեական գործի նախաքնությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Սարալանջում բախվում են Porsche Cayenne-ը, Lexus-ն ու BMW-ն
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սարալանջի նորակառույց ճանապարհի, ավտոմ...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրակոցներ «Մոնակո պլազա»-ում. հատուկ ջոկատայինները տեղում են. ահազանգ
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ ստացավ, որ Կոտայքի մարզի Զովունի համայնքում գտնվող «Մոնակո Պլազա» հյուրանոցում ոստիկանական...
Զովունիում 6 ավտոմեքենաներ են բախվել իրար, այդ թվում՝ թիվ 269 և 30 երթուղայինները
Այսօր՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկն արձանագրել է Երևանում Toyota-ի վարորդի կողմից 2 հետիոտնի վրաերթի ենթարկելու պահը
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել փետրվարի 16-ին Երևանում 2 հետիոտնի վրաերթի ենթարկելու պա...