ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են ախտահանում կորոնավիրուսի համաճարակի կենտրոն դարձած Ուհան քաղաքի փողոցները
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես են հատուկ սարքերով ախտահանում Չինաստանի` համաճարակի կենտրոն դարձած Ուհան քաղաքի փողոցները, հայտնում է reddit.com կայքը:
Նշվում է, որ ախտահանումը կատարվում է հատուկ քիմիկատների միջոցով:
Վերջին տվյալների համաձայն` Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացել է 562 վարակակիր բնակիչ:
Հայտնի է, որ երկրի իշխանությունները կորոնավիրուսով վարակման դեպք են գրանցել 24 300 մարդու մոտ:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:
Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չինացի բուժքույրը պատմել է Չինաստանում կորոնավիրուսով 90 000 վարակված մարդկանց մասին
Չինացի բուժքույրը հայտնել է, որ երկրում կորոնավիրուսով վարակվել է մոտ 90 000 մարդ, ինչը մի քանի անգամ գերազանցում է կառա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նա ոչնչացրել էր ճշմարտությունը. ինչու Փելոսին պատռեց Թրամփի ելույթը
ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի խոսնակ Նենսի Փելոսին ասել է, որ պատռել է նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգին ուղղված կոչի տեքստը, քա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եվրոպական այծյամը նույնպես վայելում է ձմեռային հեքիաթը
«Զանգեզուր» կենսոլորտային համալիրը տեանյութ է հրապարակել, թե ինչպես է եվրոպական այծյամը զբոսնում:«Եվրոպական այծյամ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սանկտ Պետերբուրգում փլվել է մարզահամերգային համալիրի տանիքը
Սանկտ Պետերբուրգում փլվել է «Петербургский» մարզահամերգային համալիրի տանիքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը`...