ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սանկտ Պետերբուրգում փլվել է մարզահամերգային համալիրի տանիքը
Սանկտ Պետերբուրգում փլվել է «Петербургский» մարզահամերգային համալիրի տանիքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքային վարչության տարածած հայտարարությանը:
Արտակարգ պատահարը տեղի է ունեցել շենքի ապամոնտաժման ժամանակ: Փլատակների տակ հնարավոր է` աշխատողներ մնացած լինեն:
Փլուզման ընդհանուր տարածքը կարող է 25-28 հազար քմ լինել:
Դեպքի վայրում աշխատում է 68 փրկարար և 18 միավոր տեխնիկա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ շենքում սկսվում են վերակառուցման աշխատանքներ:
Ի դեպ, համացանցում է հայտնվել մարզահամերգային համալիրի տանիքի փլուզման պահը:
Հունվարին կոնցեսիոն համաձայնություն է ձեռք բերվել «Петербургский» մարզահամերգային համալիրի վերակառուցման և շահագործման համար: Համաձայն նախագծի` 2023 թվականի աշխարհի հոկեյի առաջնությանն այնտեղ պետք է առնվազն 20 000 հանդիսատես տեղավորող ժամանակակից սառցադաշտ հայտնվի:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չինացի բուժքույրը պատմել է Չինաստանում կորոնավիրուսով 90 000 վարակված մարդկանց մասին
Չինացի բուժքույրը հայտնել է, որ երկրում կորոնավիրուսով վարակվել է մոտ 90 000 մարդ, ինչը մի քանի անգամ գերազանցում է կառա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄԷ-ում արձանագրվել Է նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) առողջապահության նախարարությունը հավաստել Է սուր վարակիչ կորոնավիրուսով վարակման ա...
Տանզանիայում լուսանկարիչը ֆիքսել է վագրակատվի ձագերի առաջին զբոսանքը
Տանզանիայի «Շերենգետի» ազգային պարկում լուսանկարել են վագրակատվի մեկշաբաթական ձագերին, որոնք իրենք առաջին քայլերն էին ան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են կորոնավիրուսի նոր տեսակով վարակված մարդիկ ուշագնաց լինում Չինաստանում
Բրիտանական Daily Mail պարբերականը տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով` ինչպես են կորոնավիրուսի նոր տեսակով վարակված մարդ...