Զինծառայողի մահվանից առաջ վիճաբանություն եւ ծեծկռտուք է եղել. մանրամասներ․ ArmDaily
Զոհված պարտադիր ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի և գործով մեղադրյալ Դավիթ Մովսիսյանի միջև նախկինում որևէ միջադեպ չի եղել, այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Մովսիսյանի փաստաբան Գոռ Գեւորգյանը։ «Ծառայել են նույն տեղում, ունեցել են նորմալ փոխհարաբերություններ՝ որպես ծառայակիցներ»,-ասաց փաստաբանը։
Լրատվականի տեղեկություններով՝ նախկինում զինծառայողների միջեւ միջադեպ է եղել, մասնավորապես, մեզ հայտնի է դարձել, որ միջադեպից առաջ զոհվածի ինքնաձիգի փողը պատահականորեն ուղղված է եղել դեպի Մովսիսյանը։ Այս հանգամանքը դուր չի եկել Մովսիսյանին և նրանց միջև վիճաբանություն է եղել, որին հաջորդել է ծեծկռտուքը։ Ըստ մեր տեղեկություների՝ Մովսիսյանը մենակ չի եղել, ծառայակից ևս երկու զինծառայող են մասնակցել միջադեպին։
Ծեծկռտուքին էլ հաջորդել է Ավագյանի մահը։ Գործով ձերբակալված են նաև ծեծկռտուքի մյուս մասնակիցները, ակնկալվում է, որ այսօր նրանք նույնպես կկալանավորվեն։ Հարցին, թե որքանով է իրականությանն համապատասխանում տեղեկատվությունը, որ մինչ դեպքը ծեծկռտուք է եղել զոհվածի և Մովսիսյանի մասնակցությամբ՝ փաստաբանն ասաց, որ քրեական գործի հանգամանքները և մանրամասներն այս պահին հրապարակման ենթակա չեն։
Հիշեցնենք՝ Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զորամասերից մեկի զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան հետ առնչվող զինծառայողների մասին։ Մասնավորապես մեզ հայտնի է դարձել, որ Ստեփանակերտից ոչ հեռու տեղակայված N զորամասում ծառայում են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների որդիներ։ Auroranews.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչ է կատարվում նշված զորամասում։
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Հանրապետական ծննդատան նախկին տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ազատության մեջ կմնա
ՀՀ նախկին գլխավոր գինեկոլոգ, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ: Վերաքն...
Սպասվում է բուք և ձյան առատ տեղումներ. Սուրենյան
Օդերևութաբան Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Փետրվարի 8-ին կեսօրից հետո` դեպի երեկո...
«Հրապարակ». Ղազախները հետ են բերում մեքենաներն ու գումար պահանջում. ավտոշուկան խայտառակ վիճակում է
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռեւս անցած ամսից սկսած՝ ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող անհատների ու կազմակերպ...