Հասարակություն
Ցուցում՝ հյուրանոցներին․ ԱԱՏՄ-ն հորդորում է վիրուսի կանխարգելման քայլեր ձեռնարկել
WRed
1 րոպե
310 դիտում
Հայաստանում հյուրանոցներին հորդորում են կորոնավիրուսի կանխարգելման քայլեր ձեռնարկել: ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տասը ցուցում է հրապարակել, որոնք անհրաժեշտ են վարակի ներթափանցումը թույլ չտալու համար:
«Հաշվի առնելով, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը համարվում է համաճարակային անբարենպաստ երկիր կորոնավիրուսի 2019-nCoV ենթատեսակով հարուցված վարակի ներթափանցման տեսանկյունից՝ ԱԱՏՄ-ն հայաստանյան հյուրանոցների ղեկավար կազմերին հորդորում է պատշաճ համաճարակաբանական հսկողություն իրականացնելու նպատակով հիվանդի հայտնաբերման կամ կասկածելի դեպքերում մի շարք անհրաժեշտ քայլեր ձեռնարկել։
Մասնավորապես՝ անհրաժեշտ է՝
- Հիվանդի կամ կասկածելի դեպքի վերաբերյալ տալ շտապ հաղորդում՝ հրավիրված բժշկի կողմից՝ սահմանված կարգով:
- Ապահովել հրավիրված բժշկի կողմից հիվանդին ցուցաբերվող բժշկական օգնությունը՝ մինչև շտապ օգնության ժամանումը։
- Արգելել կողմնակի անձանց մուտքը հիվանդի սենյակ հյուրանոցային համար։
- 4. Հիվանդին ժամանակավորապես մեկուսացնել հյուրանոցային համարում՝ մինչեւ նրա հոսպիտալացումը։
- 5. Հյուրանոցային համարում փակել դռները և պատուհանները, անջատել օդափոխության համակարգը։
- Պարզել հիվանդի՝ հյուրանոցում և դրանից դուրս բոլոր շփումները, կազմել հիվանդի հետ շփված անձանց անվանացանկ։
- Հիվանդին շտապ օգնության մեքենայով տեղափոխել ինֆեկցիոն հիվանդանոց։ Հիվանդանոց տեղափոխումն արգելել հանրային տրանսպորտով, այն կազմակերպել շտապ օգնության մեքենայով կամ առանձին մեքենայով, հնարավորության դեպքում հիվանդին տեղափոխելու ժամանակ մեքենայի պատուհանները բացել:
- Խորխով կամ այլ արտազատուկներով աղտոտված մակերեսները մշակել կենցաղային ախտահանող քլոր պարունակող նյութերով: Ախտահանող նյութի նոսրացումը՝ 1:99 1 մաս քլոր պարունակող նյութ: 99 մաս ջուր հարաբերակցությամբ:
- Վարակի հաստատման դեպքում՝ հիվանդի տեղափոխումից հետո, չթույլատրել հիվանդի համարից պարագաների դուրս բերումը՝ մինչև եզրափակիչ ախտահանման իրականացումը։
- Հիվանդին հոսպիտալացնելուց հետո հիվանդի այցելած բոլոր շինություններում կազմակերպել և իրականացնել եզրափակիչ ախտահանում, որից հետո աշխատել սովորական ռեժիմով»:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
WRed
42,817
Հանրապետական ծննդատան նախկին տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ազատության մեջ կմնա
WRed
1 րոպե
1,028
Սպասվում է բուք և ձյան առատ տեղումներ. Սուրենյան
WRed
1 րոպե
17,700
«Հրապարակ». Ղազախները հետ են բերում մեքենաներն ու գումար պահանջում. ավտոշուկան խայտառակ վիճակում է
WRed
17,376
Ավելին Հասարակություն բաժնից
Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքը՝ այսօր
1 րոպե
2,004
Փոփոխություններ՝ ավարտական քննությունների և փոխադրման կարգում
1 րոպե
921
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ․ ՔԿ
1 րոպե
507
Հայտնի է՝ մարտ ամսվա եղանակային կանխատեսումը
1 րոպե
2,071
4.5