Սոթք-Քարվաճառում բուք է, Արթիկ-Ալագյազ ճանապարհը` դժվարանցանելի
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին՝ ժամը 20:45-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ (բուք է) և Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները:
Գյումրի-Բավրա ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար:
Կոտայքի, Սյունիքի մարզերի, Արագածոտնի մարզի Ծաղկահովտի տարածաշրջանի, Քուչակ-Ապարան և Երևան-Սևան, Գյումրի-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Չայնիի ոլորաններում մառախուղ է:
Սարավան-«Զանգեր» հատվածում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Արագածոտնի և Շիրակի մարզերում, բացի Անիի և Արթիկի տարածաշրջաններից, տեղում է ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաներիհամար, փակ՝ միայն բեռնատարների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 863 բեռնատար: