Հասարակություն

Կոնֆուցիուսի ինստիտուտը Չինաստան կուղարկի 12 հազար բժշկական դիմակ

Կոնֆուցիուսի ինստիտուտը Չինաստան կուղարկի 12 հազար բժշկական դիմակ
Կոնֆուցիուսի ինստիտուտը Չինաստան կուղարկի 12 հազար բժշկական դիմակ՝ միանալով աշխարհում սկիզբ առած հումանիտար ակցիաներին: Բժշկական դիմակների պակաս է զգացվում նոր տեսակի կորոնավիրուսի տարածման…

Կոնֆուցիուսի ինստիտուտը Չինաստան կուղարկի 12 հազար բժշկական դիմակ՝ միանալով աշխարհում սկիզբ առած հումանիտար ակցիաներին: Բժշկական դիմակների պակաս է զգացվում նոր տեսակի կորոնավիրուսի տարածման  պատճառով:

 

Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրեն Գոռ Սարգսյանն ակցիան նախաձեռնելիս նշել էր, որ մի քանի ընկերների հետ ծրագրում են դիմակներ և բժշկական ձեռնոցներ ուղարկել Չինաստան որպես աջակցություն: «Դիմակներն ու ձեռնոցները կտրամադրվեն Սիան և Տալիան քաղաքի բուժհաստատություններին և համալսարաններին»,-ընդգծել էր նա:

 

Երկօրյա նվիրատվություններից հետո նա «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Շնորհակալ ենք ցուցաբերած աջակցության և ուշադրության համար: 10 հազար բժշկական դիմակներ արդեն ճանապարհին են դեպի բարեկամ Չինաստան: Երկու օրից կուղարկենք ևս 2000 հատ»:  

Նմանատիպ հոդվածներ

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ

Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250