Հասարակություն

Տասնյակ պաղեստինցիներ են վիրավորվել իսրայելական բանակի հետ բախումների հետևանքով

Տասնյակ պաղեստինցիներ են վիրավորվել իսրայելական բանակի հետ բախումների հետևանքով
Առնվազն 48 պաղեստինցի է տուժել ուրբաթ օրը Հորդանանի արևմտյան ափին իսրայելական բանակի հետ բախումների ժամանակ: Այս մասին հայտնում է Sky News - Arabia-ն՝ վկայակոչելով Պաղեստինի Կարմիր մահիկի…

Առնվազն 48 պաղեստինցի է տուժել ուրբաթ օրը Հորդանանի արևմտյան ափին իսրայելական բանակի հետ բախումների ժամանակ: Այս մասին հայտնում է Sky News - Arabia-ն՝ վկայակոչելով Պաղեստինի Կարմիր մահիկի միությանը:

 

Ուրբաթօրյա աղոթքներից հետո հարյուրավոր պաղեստինցիներ բողոքի երթի դուրս եկան, այսպես կոչված, դարի գործարքի դեմ: Դարի գործարքը պլան է պաղեստինա-իսրայելական խաղաղ կարգավորման մասին, որի մասին անցյալ երեքշաբթի օրը հայտարարեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ միասին: 

 

Լրատվականի տվյալներով, զինվորականները օգտագործում են արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ: Բախումների արդյունքում կան վիրավորներ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Ձերբակալվածներ ևս կան: 

Նմանատիպ հոդվածներ

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ

Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250