Խաչատուրյան քույրերի նկատմամբ քրեական հետապնդումը կարող է դադարեցվել. մանրամասներ
Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը Քննչական կոմիտեին պարտավորեցրել է Խաչատուրյան քույրերի մեղադրանքը վերաձևակերպել՝ սպանության փոխարեն դարձնելով անհրաժեշտ պաշտպանություն: Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը, այս մասին հայտնել է փաստաբան Ալեքսեյ Պարշինը:
Վերջինս նշել է, որ ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Վիկտոր Գրինը հրաժարվել է հաստատել մեղադրական եզրակացությունը:
«Քննությունը, ճանաչելով Խաչատուրյան քույրերի՝ հոր կողմից կյանքի ու առողջության համար վտանգավոր, պարբերական բռնության ենթարկվելու փաստը, միևնույն ժամանակ հաշվի չի առել քույրերի նկատմամբ ոտնձգությունների վերջնական նպատակի վրա դրա ազդեցությունը»,- ասել է նա:
Փաստաբանը հավելել է, որ Խաչատուրյան քույրերը պատասխան են տվել հոր ոտնձգություններին, որոնք սպառնալիք էին իրենց կյանքին ու առողջությանը: Նա նաև նշել է, որ աղջիկների գործողությունը պետք է գնահատել իբրև ինքնապաշտպանություն, որն էլ նշանակում է քրեական հետապնդման դադարեցում:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Հայաստանում Չինաստանի 2 քաղաքացի է մեկուսացվել
Վրաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվում նաև Չինաստանի 2 քաղաքացի է եղել: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, ասուլի...
Չինաստանի Հուբեի նահանգում ՀՀ 7 քաղաքացի կա. նրանց կարող են տարհանել
Չինաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է երկրի տարբեր նահանգներում ներկայումս բնակվող և դեսպանատանը գրանցված Հայ...
Հանրապետական ծննդատան նախկին տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ազատության մեջ կմնա
ՀՀ նախկին գլխավոր գինեկոլոգ, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ: Վերաքն...