ՀՔԾ-ն մերժել է Հրայր Թովմասյանի մասին գրառում արած ոստիկանի նկատմամբ քրգործի հարուցումը. Tert.am
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հասցեին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Հաջորդը քեզ են խփելու» գրառում կատարած ոստիկանի գրառման մեջ հանցակազմ չի եղել:
Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից.«Նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով»:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան վայր այցելած Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին վերաբերող հրապարակման տակ «Հաջորդը քեզ են խփելու» գրառում կատարած ոստիկանի գրառման մեջ նշված սպառնալիք պարունակող հանգամանքին քրեաիրավական գնահատական տալու համար ծառայողական քննության նյութերի պատճեններն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն:
Ոստիկանության սերժանտը ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով ենթարկվել է կարգապահական պատասխանատվության:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Հանրապետական ծննդատան նախկին տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ազատության մեջ կմնա
ՀՀ նախկին գլխավոր գինեկոլոգ, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ: Վերաքն...
Հայաստանում Չինաստանի 2 քաղաքացի է մեկուսացվել
Վրաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվում նաև Չինաստանի 2 քաղաքացի է եղել: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, ասուլի...
Չինաստանի Հուբեի նահանգում ՀՀ 7 քաղաքացի կա. նրանց կարող են տարհանել
Չինաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է երկրի տարբեր նահանգներում ներկայումս բնակվող և դեսպանատանը գրանցված Հայ...