Forrights.am. «Արթիկ» ՔԿՀ-ում քրեական հեղինակությունը ջրադուլ և հացադուլ է հայտարարել
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը սկսել է պայքար «գողականների» դեմ, նրանց համար անտանելի պահման պայմաններ ստեղծելով: Իսկ «գողականները» ընդդիմանում են «ադմինիստրացիային», երբեմն հասնելով բողոքի ծայրահեղ ձևերի: Օրերս «Արթիկ» ՔԿՀ 39 ամյա դատապարտյալ Կարեն Կարապետյանն է հացադուլ և ջրադուլ հայտարարել, գրում է Forrights.am-ը:
Նա այս կերպ բողոքում է իրեն իր պահման կացարանից քանդուքարափ խուց տեղափոխելու «Արթիկ» ՔԿՀ պետ Արման Մելքոնյանի որոշման դեմ: Այս մասին մեզ հայտնի դարձավ Կարեն Կարապետյանի ընկերներից:
Կարեն Կարապետյանի հետ նույն սենյակում այլ անձինքն էլ էին պահվում: Նրանց բոլորին տեղափոխում են:
Կարեն Կարապետյանը «Արթիկ» ՔԿՀ-ում պահվում էր «գողականների» խցում, որտեղ դատապարտյալներն իրենց ուժերով ու միջոցներով քիչ թե շատ բարեկեցիկ, հարմարավետ պայմաններ էին ստեղծել, նորոգել էին սենյակը:
Ի դեպ, վերջինիս մասին խոսելիս, նրանք չեն օգտագործում խուց բառը:
Այդ սենյակի պատին ութանկյուն աստղ է նկրած եղել՝ «Восьмиконечник» , որը համարվում է քրեական աշխարհի սիմվոլներից է: Կալանավայրի պետը հրահանգել է ջնջել «Восьмиконечник» -ը Կարեն Կարապետյանի պատից:
«Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Կարեն Կարապետյանը 2010 թվականից կալանավայրում է: Նա դատապարտվել կողոպուտի նպատակով ավազակային հարձակման, անչափահասին ավազակության մեջ ներքաշելու, ապօրինի զենք կրելու-օգտագործելու համար և դեռ երկու տարի էլ ունի նստելու:
Մանրամասներըՙ սկզբնաղբյուր կայքում