Արտակ Դավթյանն այցելել է թռչող սարքեր արտադրող հայկական UAVLAB ընկերություն
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այցելել է UAVLAB ընկերություն, որն անօդաչու թռչող սարքերի հայրենական արտադրության առաջատարներից մեկն է։ Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ծանոթացել է ընկերության նոր արտադրատեսակներին և քննարկել համագործակցության հետագա հնարավորությունները:
Ընկերության հիմնադիր-տնօրեն Արմեն Վարդանյանը ներկայացրել է մշակված նոր մոդելները, որոնք դեռ պետք է փորձարկման փուլ անցնեն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին ներկայացվել են նաև զինված ուժերի հետ համագործակցող մեկ այլ ընկերության՝ «Լոկատոր»-ի արտադրության ավտոմատացված կրակակետի ու թրթուրավոր ունիվերսալ հարթակի նմուշները:
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը լսել է ընկերությունների ներկայացուցիչների առաջարկները և քննարկել համագործակցության հնարավոր ուղղությունները:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Հանրապետական ծննդատան նախկին տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ազատության մեջ կմնա
ՀՀ նախկին գլխավոր գինեկոլոգ, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ: Վերաքն...
Հայաստանում Չինաստանի 2 քաղաքացի է մեկուսացվել
Վրաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվում նաև Չինաստանի 2 քաղաքացի է եղել: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, ասուլի...
Չինաստանի Հուբեի նահանգում ՀՀ 7 քաղաքացի կա. նրանց կարող են տարհանել
Չինաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է երկրի տարբեր նահանգներում ներկայումս բնակվող և դեսպանատանը գրանցված Հայ...