Թբիլիսիում ծեծի են ենթարկել «Ռուսթավի 2»-ի նախկին գլխավոր տնօրենին
Թբիլիսիի քաղաքային դատարանի շենքում հարվածել են «Ռուսթավի 2» հեռուստաընկերության նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի դեմքին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Sputnik Գրուզիա»-ն՝ վկայակոչելով «Մթավարի արխի» հեռուստաալիքը: Գվարամիան հանդես Էր գալիս որպես «Մթավարի արխ»-ի համասեփականատեր Գեորգի Ռուրուայի փաստաբան, որին մեղադրում են ապօրինի զենք պահելու մեջ:
Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ ոստիկանությանը հաջողվել Է ձերբակալել հարձակվողին: Նրան ու եւս երեք հոգու հարցաքննում են իրավապահ մարմինների աշխատակիցները: Գվարամիան, որը գլխավորել Է ընդդիմադիր «Ռուսթավի 2»-ը, պաշտոնից հեռացվել Է անցյալ տարվա հուլիսին այն բանից հետո, երբ հեռուստաալիքը փոխեց սեփականատերերին:
Օգոստոսին նա հայտնել Է, որ հիմնել Է «Մթավարի արխի» նոր հեռուստաընկերությունը: Ավելի ուշ Վրաստանի Գլխավոր դատախազությունը նրան մեղադրել Է «Ռուսթավի 2»-ին ավելի քան երկու միլիոն դոլար գումարի դիտավորյալ դրամական վնաս պատճառելու մեջ:
Դատարանը Գվարամիայի համար նշանակել Է գրավ ավելի քան 13 հազար դոլարի չափով: Դեկտեմբերին Գվարամիան հայտարարել Է, որ ընտանիքի հետ հեռանում Է Վրաստանից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Հայաստանում Չինաստանի 2 քաղաքացի է մեկուսացվել
Վրաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվում նաև Չինաստանի 2 քաղաքացի է եղել: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, ասուլի...
Չինաստանի Հուբեի նահանգում ՀՀ 7 քաղաքացի կա. նրանց կարող են տարհանել
Չինաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է երկրի տարբեր նահանգներում ներկայումս բնակվող և դեսպանատանը գրանցված Հայ...
Հանրապետական ծննդատան նախկին տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ազատության մեջ կմնա
ՀՀ նախկին գլխավոր գինեկոլոգ, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ: Վերաքն...