Հնդկաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը
Հնդկական Կերալա նահանգում գրանցվել է կորոնավիրուսի նոր տեսակով վարակման առաջին դեպքը, հայտնում է «ՌԻԱՆովոստի» գործակալությունը` հղում տալով Հնդկաստանի կառավարության տեղեկատվական բյուրոյի տարածած հայտարարությանը:
«Կերալա նահանգում հաստատվել է Ուհանում սովորող ուսանողի` կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը»,- ասվում է հայտարարության մեջ:
Հիվանդի վիճակը գնահատվում է կայուն: Նա գտնվում է հսկողության տակ:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանություններն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հայտնել էին երկրի կենտրոնական հատվածում գտնվող Ուհան քաղաքում (Հուբեյ նահանգ) թոքաբորբի անհայտ տեսակի բռնկման մասին: Մասնագետների խոսքով` հիվանդության հարուցիչ է համարվում 2019-nCoV նոր տեսակի կորոնավիուսը:
ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեի վերջին տվյալների համաձայն` Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7711-ի, 170 մարդ մահացել է:
Նմանատիպ հոդվածներ
Չինաստանը հայտնել է կորոնավիրուսի նահանջի և ավարտի ժամկետները
Չինաստանում 2019-nCoV նոր կորոնավիրուսի համաճարակը կնահանջի փետրվարի կեսերին և կավարտվի մարտի վերջին, հայտնում է Reuters...
Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով
Հունվարի 30-ին, 31-ի գիշերը, փետրվարի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 31-ի երեկոյան ժամերին, փետրվարի...
Սպասվում են տեղումներ․ Գագիկ Սուրենյան
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Սպասում ենք հա...
Զախարովան՝ ԼՂ հակամարտության և Հայաստանում գտնվող բիոլաբորատորիաների մասին
ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան իր ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցով ՀՀ և Ադրբ...