Արման Սարգսյանը միջազգային փորձագետների հետ քննարկել է ոստիկանության բարեփոխումների հարցեր
ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը հունվարի 30-ին ընդունել է միջազգային փորձագետ Եկատերինա Զգուլաձեին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Մայքլ Շուլմանին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ողջունելով հյուրերին՝ Արման Սարգսյանը նշել է, որ սա միջազգային փորձագետ Եկատերինա Զգուլաձեի հետ առաջին հանդիպումը չէ և հույս հայտնել, որ այս մեկը նույնպես կլինի արդյունավետ։
«Ոստիկանության պետի պաշտոնակատարը շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Մայքլ Շուլմանին տևական սերտ համագործակցության համար։
Եկատերինա Զգուլաձեն շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար իրեն հետաքրքրող հարցեր ուղղեց ոստիկանության ղեկավարությանը՝ իրավապահ կառույցի բարեփոխումների մասին։
Թեմայի շուրջ Արման Սարգսյանը ներկայացրեց իր տեսակետներն ու ոստիկանության գործողությունները, ոստիկանության պետի պաշտոնակատարը նշեց, որ բարեփոխումներ իրականացնելու համար ոստիկանության ղեկավարությունը պատրաստ է արդյունավետ համագործակցության, ինչի շնորհիվ Հայաստանը կունենա է՛լ ավելի պատրաստված ոստիկանություն։
Հանդիպմանը քննարկվեցին ոստիկանության բարեփոխումներին վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Հայաստանում Չինաստանի 2 քաղաքացի է մեկուսացվել
Վրաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվում նաև Չինաստանի 2 քաղաքացի է եղել: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, ասուլի...
Չինաստանի Հուբեի նահանգում ՀՀ 7 քաղաքացի կա. նրանց կարող են տարհանել
Չինաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է երկրի տարբեր նահանգներում ներկայումս բնակվող և դեսպանատանը գրանցված Հայ...
Հանրապետական ծննդատան նախկին տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ազատության մեջ կմնա
ՀՀ նախկին գլխավոր գինեկոլոգ, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ: Վերաքն...