Պատգամավորների խախտումների համար մենք ենք վճարելու. Գեւորգ Գրիգորյան
ԱԺ պատգամավորների խախտումների համար մենք ենք վճարելու. բալային համակարգը նրանց չի վերաբերում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է դերասան Գեւորգ Գրիգորյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Արդյոք մարդիկ տեղյակ են, որ ԱԺ պատգամավորները, ովքեր բալային համակարգի համար քվեարկել են, անձեռնամխելի են այդ իսկ օրենքի առաջ։ Նրանց հատկացված պետական համարանիշերը պատկանում են ազգային ժողովին, եւ ՃՈ չգիտի թե կոնկրետ որ համարը ումն է։ Նրանց խախտումները ուղարկվում են ազգային ժողով, որտեղ իր հերթին պետբյուջեից վճարվում են բայց նորից եմ ասում՝ բալերից,նրանք չեն զրկվելու, դա մեզ համար է միայն։
Այդ օրենքը չի տարածվում նաեւ ոստիկանության աշխատակիցների վրա։ Գործող սիստեմը նույնն է, նրանց տուգանքները գնում են ՆԳՆ։ Այսինքն Հայաստանում տուգանողը ինքը չի տուգանվում եւ չի մտնում բալային համակարգի մեջ, ինչպես նաեւ չեն տուգանվելու ռուսական համարներով մեքենաները։ Սա մի օրենք է, որը վերաբերվում է միայն մեր նման հասարակ մարդկանց, ինչքանով է դա արդար, ինչու են բարեփոխումները միտված հարվածելու, առանց այդ էլ հալածված մարդկանց։
Ուզում են բացի ճանապարհներից նաեւ տնե՞րը բեռնաթափվեն։Այս չմտածված, ոչ տրամաբանական բալային համակարգը 3 բանի է բերելու, գործազրկության թվի աճին 50.000 - 60.0000 ամենաքիչը, հանցաքործությունների թվի աճին եւ արտագախթի։ Իսկ նորին մեծություն ընտրյալները կլինեն անձեռնամխելի, կուշտ, տաք եւ պարգեւավճարված, ո՞ր արժանիքի համար ԱԱԾ-ն գիտի»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...
Հայտնի է` որ քրեական գործի շրջանակներում է հարցաքննվել Նիկոլ Փաշինյանը
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տեղի ունեցած հարցաքննության վերաբերյալ: Քն...
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...
Ազգային ժողովում պարգևատրումների գումարը կազմել է մոտ 900 մլն դրամ
2019 թվականին ՀՀ Ազգային ժողովն ունեցել է բյուջեով հաստատված 2 պարգևատրման ֆոնդ՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ...