«Հրապարակ». Ծառուկյանի գույքի ու հաշիվների վրա կալանք է դրվել
«Հրապարակ» թերթը գրում է.
Թերթը տեղեկացավ,որ վերջին մեկուկես ամսվա ընթացքում Գագիկ Ծառուկյանին պատկանող ավելի քան 50 գույքի եւ հաշիվների վրա կալանք է դրվել։ Դրանք անմիջապես նրա անունով չեն, այլ՝ երրորդ անձանց, բայց իշխանությունը հստակ գիտի դրանց ծագումնաբանությունը։
Այս տնտեսական տեռորը սկսվել է վարչապետ Փաշինյանի՝ «թաթիկները կտրելու» հայտնի արտահայտությունից հետո, որն արվեց տարեվերջին ԲՀԿ-իշխանություն հերթական փոխհրաձգության ժամանակ։
«Հյուսիս-հարավ» պրոյեկտը ներդրումային շատ լավ միջավայր է եղել, ՀՀ-ում բռնել են էդ նախագիծը, կթել են որպես կթու կով, ով հասել ա: Հիմա մենք նրանց թաթիկները կտրում ենք՝ հատ-հատ»,- ասել էր նա։ Հայտնի է, որ «Հյուսիս-հարավ»-ով քրեական գործ է հարուցված Ծառուկյանի ընկեր, «Մուլտի գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանի նկատմամբ։
Հիմա Առուստամյանի հետ փոխկապակցված երրորդ անձանց նկատմամբ եւս քրեական գործեր են հարուցվել եւ կալանքներ դրվել:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Ryanair-ի առաջին օդանավը Երևանում դիմավորեցին ջրաշիթերով
Ինչպես արդեն հայտնել էինք, Ryanair-ի առաջին օդանավը Միլանից Երևան քիչ առաջ վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում: Ե...
Սեւ ծովից թույլ արտահայտված ցիկլոն կթափանցի ՀՀ. Երևանում այսօր ուշ երեկոյան կսկսվի ձյուն. Գագիկ Սուրենյան
Այսօր երեկոյան ժամերին Սև ծովից թույլ արտահայտված ցիկլոն է ներթափանցում հանրապետության տարածք։ Այս մասին ֆեյսբուքի իր էջ...
Դժբախտ պատահարի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել
Հունվարի 21-ին՝ ժամը 13:15-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում,...