Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի գործողություններ են քննարկվել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ տեղի է ունեցել նախագահի աշխատակազմի Բարձրագույն խորհրդատվական խորհրդի ժողովը, հայտնում է ermenihaber-ը։
Նախագահի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով ժողովի օրակարգի մասին: ժողովի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, ըստ Ալթունի՝ քննարկվել են «Հայոց ցեղասպանության անհիմն պնդումների դեմ իրականացվելիք անհրաժեշտ գործողությունները»: Ժողովում ներկայացվել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայում և արտասահմանում շրջանառվող տեսակետները:
Խորհրդի անդամները հայտարարել են, որ Հայոց ցեղասպանության թեման որպես գործիք է օգտագործվում այն շրջանակների կողմից, որոնք նպատակ ունեն պառակտել թուրք ժողովրդին: Խորհրդի անդամները կարևորել են թեմային առնչվող «ապատեղեկատվության տարածումը» կանխելու և ճիշտ դիվանագիտական նախաձեռնությունների միջոցով Թուրքիայի դեմ իրականացվող գործողությունները խոչընդոտելու քայլերը:
«Մանրակրկիտ քննարկվել են անհրաժեշտ քայլերը, որոնք պետք է իրականացվեն 1915-ի դեպքերի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող պնդումների դեմ»,- ասված է Ալթունի տարածած հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` որ քրեական գործի շրջանակներում է հարցաքննվել Նիկոլ Փաշինյանը
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տեղի ունեցած հարցաքննության վերաբերյալ: Քն...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...
Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները․ Վլադիմիր Կարապետյան
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջը գրել է․ «Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամ...
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...