«Ժողովուրդ». ՔՊ նիստում քննարկվել է նաեւ «Դվին»-ում այսօր կայանալիք խնջույքի հարցը
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել վարչության հերթական նիստը, որին մասնակցել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիստի ընթացքին զուգահեռ տարաբնույթ խոսակցություններ էին պտտվում, որ իշխանական կուսակցության վարչությունը քննարկում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին պետական հեղաշրջման փորձի համար կալանավորելու հարցը, ինչպես նաեւ այն թեման, որ մեծ արտահոսք է սպասվում ՔՊ-ից:
Բայց «Ժողովուրդ» օրաթերթին այդ նիստից հասած որոշ մանրամասներ այլ բանի մասին են հուշում: Գուցե այդպիսի հարցեր էլ են քննարկվել, բայց պայմանավորվել են որեւէ դեպքում դուրս չհանել: Ամեն դեպքում, մեզ հասած լուրերի համաձայն՝ այս անգամ ՔՊ վարչության նիստն այնքան էլ երկար չի տեւել. եթե սովորաբար այն կարող էր 4-5 ժամ տեւել, ապա այս անգամ տեւել է 2.5 ժամից մի քիչ ավել: Տեղեկացանք, որ նիստի ժամանակ պատգամավորներից մեկը առաջարկ է ներկայացրել «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, սակայն նրա ելույթի ժամանակ վարչապետն ընդհատել է եւ ասել, թե նման նախաձեռնություն ներկայացնելիս նախապես այն քննարկել է պետք, եւ թույլ չի տվել շարունակել ելույթը:
Տեղեկացանք նաեւ, որ նիստից հետո խոսվել է «Դվին» ռեստորանում այսօր կայանալիք խնջույքի մասին, որի համար յուրաքանչյուր ՔՊ-ական վճարել է 10 հազար դրամ: Խնջույքը հետտոնական է, որը կկայանա «Դվին» ռեստորանում՝ ՀՀ ամենասուրբ քաղաքի՝ Էջմիածնի ճանապարհին:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկվա նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ է վճարել իր մասնակցության գումարը. տվել է 20 հազար դրամ, 10 հազար դրամ մանրը հետ է ստացել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` որ քրեական գործի շրջանակներում է հարցաքննվել Նիկոլ Փաշինյանը
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տեղի ունեցած հարցաքննության վերաբերյալ: Քն...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...
Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները․ Վլադիմիր Կարապետյան
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջը գրել է․ «Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամ...
Ազգային ժողովում պարգևատրումների գումարը կազմել է մոտ 900 մլն դրամ
2019 թվականին ՀՀ Ազգային ժողովն ունեցել է բյուջեով հաստատված 2 պարգևատրման ֆոնդ՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ...