Տո այ լոպազ, դու որտեղի՞ց իմանաս, թե ինչ է օրենքը, ինչ է փաստաթուղթը. Բաբայանը՝ Տիգրան Գալստյանին
Բոլորովին վերջերս մոտ 100 աշխատողի իրավունքներն իր աննախադեպ անգրագիտության պատճառով տրորած մեկը, որը Քաջ Նազարի բախտով դարձել է աշխատակազմի ղեկավար, հրապարակել է մի ցանկ, թե իբր ԱԺ աշխատակազմում 2017-2018 թվականին տեղի են ունեցել հարյուրավոր խախտումներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով ԱԺ աշխատակազմի գործող ղեկավար Տիգրան Գալստյանի ֆեյսբուքյան գրառմանը:
Արսեն Բաբայանը նշել է. «Արդեն մի քանի անգամ ասել եմ՝ տո այ լոպազ, դու որտեղի՞ց իմանաս, թե ինչ է օրենքը, ինչ է փաստաթուղթը, որ մի հատ էլ հասկանաս, թե ինչ է ներքին աուդիտը:
Վստահ չեմ անգամ, որ կարդալուց հետո հասկացել ես ներքին աուդիտի գրած եզրակացությունը:
Ակնհայտ է, որ լոպազը ղեկավարվել է՝ «ասեցի, հո չերդվեցի՞» մանկական սկզբունքով:
Իսկ իբր հայտնաբերված խախտումներից գոնե մեկը, եթե ճիշտ է, ապա հնարավորություն եմ տալիս դրանք մանրամասն քննարկել ինձ հետ: Բայց հորդորում եմ մինչ այդ որեւէ փաստաթուղթ չկեղծեք, ինչպես վերջերս արել էիք ԱԺ նախագահի կարգադրություններից մեկով: Իսկ արդեն ոչնչացրածդ փաստաթղթերով էլ բավարարվել: Վստահ եղեք, որ կբացատրեմ ու, հույս ունեմ, կհասկանաք, որ մեղմ ասած՝ խելք չունեք:
Իսկ հրաժարվելով առաջարկածս քննարկումից՝ լոպազը պարզապես կհաստատի, որ ստել է եւ իրականում որեւէ խախտում գոյություն չունի:
Հ․Գ․ ինչքան ասում եմ այդ երիտասարդին չանդրադառնամ, թողնեմ իր Քաջ Նազարությունն անի, թույլ չի տալիս:
Արդյունքները սարսափեցնող են, որոշ խախտումներ նույնիսկ անհավատալի. ԱԺ աշխատակազմի ղեկավար.
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` որ քրեական գործի շրջանակներում է հարցաքննվել Նիկոլ Փաշինյանը
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տեղի ունեցած հարցաքննության վերաբերյալ: Քն...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...
Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները․ Վլադիմիր Կարապետյան
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջը գրել է․ «Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամ...
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...